Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես»՝ ՀՀ նախագահի այս հարցի հասցեատերը ՀՀԿ շտաբի դիմաց ՀՀԿ-ի գովքն է անում (Տեսանյութ)

Ապրիլ 29,2013 20:32

Այսօր Աջափնյակ համայնքում Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ շտաբի դիմաց նստել էր Բանակի օրը Եռաբլուրում ՀՀ նախագահին իր սոցիալական վիճակից դժգոհող տիկինը, ում վրա ՀՀ նախագահը բարկացավ եւ ասաց՝ «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես»:

Aravot.am-ը տիկնոջից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում ՀՀԿ շտաբի դիմաց եւ արդյո՞ք ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ճիշտ էր, երբ Եռաբլուրում ՀՀ նախագահին վստահեցնում էր, որ աշխատանքով ապահովել է նրան ու երեխաներին էլ իր տուն տարել, պահել է: «Հա, ասեց՝ արի աշխատանք տամ, ինձ կանչում են մասնավոր մաքրության գործ եմ անում, ինձ ձեռ չի տալիս պետական գործը…Մի վախտ իմ նեղ սրտին հասել ա, օգնել ա, չեմ ասում չի օգնել, բայց ամենալավը ՀՀԿ-ն է: Որ կարելի է կատարել ճիշտ ընտրություն, Տարոն Մարգարյանը որպես քաղաքապետ, ավագանիներն էլ մարդավարի ընտրված են: Ես գոհ եմ բոլորից էլ»,- ասաց տիկինը՝ նայելով ՀՀԿ շտաբից իրեն «թամաշա» անելու դուրս եկած ՀՀԿ-ականներին: Նրանք էլ իրենց հերթին գովեցին տիկնոջը՝ «ապրես, ապրես»:

«Բա ինչո՞ւ ես եկել նստել ստեղ, էսօր փողդ տվե՞լ են»,- հարցրին նաեւ ՀԱԿ համակիրները: «Ինձ միշտ էլ ՀՀԿ խմբակցությունը  օգնում է»,- պատասխանեց տիկինը:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Սա է,՝ թեկուզ 10% հայուհու աղետալի վիճակը իր անկախ, ազատ, Հայաստան հայրենիքում: Ես
    իհարկե գլուխ եմ խոնարհում՝ նրանց առջև, ովքեր ցանկացած կենցաղային և այլ դժվարություններից
    միայն պայքարի ուժ են հավաքում և հազարապատիկ արժանի են ավելիին, քան ողջ,՝ կեղծ
    Նժդեհականների բանակն է խժռում, գլուխը լի տաշտակի մեջ մտցրած, չտեսնելով շուրջը ինչ է
    կատարվում և Ծիծեռնակաբերդ է բարձրանում հատուկ շքախմբով,՝ դեմքներին լուրջ տեսք տված:

  2. Համլետ says:

    Այս տիկինը ՀՀԿ-ի հավաքական դեմքն է:Մսուրքի ալաֆն հենց մի քիչ պակասում է,սկսում են բառաչել,իսկ նոր կերաբաժինն ստանալու պահին լիզել ,,տիրոջ,, աջը…Այն հայտնի օրն ուղղակի լֆիկը կամ 1 օր ուշացրել էր ալաֆ տալը,կամ էլ՝ խորամանկ ձևով Սերժին հասկացրեց,որ իրենից շատ բան է կախված…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930