Հարձակում է եղել «Քավոր Հարութի»՝ Հարություն Խաչատրյանի տան վրա, տանը եղել են մայրը, կինը եւ դուստրը: Այն պահին, երբ «Քավոր Հարութը» «Շեկոյի»՝ Արտյոմ Կարապետյանի հետ փորձել է մտնել տուն, հենց շեմի վրա հնչել են կրակոցները:
Ըստ շրջակայքի բնակիչների՝ հարձակումը եղել է երկու փուլով. նախ կրակել են ատրճանակներով, հետո հեռացել են: Վերադարձել են ու կրակել արդեն ավտոմատներով:
Քավոր Հարութի վիճակն այս պահին ծանր է, իսկ Շեկոն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հիվանդանոց տեղափոխելուց 20 րոպե անց մահացել է: Նշենք, որ Շեկոն ուներ 2 անչափահաս երեխա:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ