Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը` ԲՀԿ-ական պատգամավորին. «Բավական է ջայլամի քաղաքականություն վարեք»

Ապրիլ 20,2013 17:15

«Եթե բոլորն ասում են տնտեսություն ա քայքայում ու նորից ինքն է նշանակվում, դուրս ա գալիս ձեռք ա տալիս»,- նախօրեին «Ժամանակ»  թերթի հետ զրույցում  ասել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` նկատի ունենալով Տիգրան Սարգսյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելը: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անրադառնալով ԲՀԿ-ական պատգամավորի  հայտարարությանն ու ԲՀԿ-ի վերջին շրջանի գործունեությանն ընդհանրապես՝ ասաց. «Լյովա Խաչատրյանը իր տեքստի մեջ խոսել է ընդհանրական, օգտագործելով ոմանց բառը ես էլ կդիմեմ որոշներին, որոնց նախ կհիշեցնեմ, որ երբ որ խոսում են ժողովրդի անունից կամ բոլորն ասում են, թող ասեն ովքեր են այդ բոլորը, կամ այդ ջայլամի քաղաքականությունը, որ վարում են գլուխն ավազի մեջ մտցնելով` ոչինչ չտեսնելով, համապատասխան պատվերի դեպքում գլուխները բարձրացնում են և խոսք են ասում գոնե չափավորեն իրենց խոսքը»:

Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, տնտեսական ճգնաժամի այս փուլում մեր թիմը կարողացել է այնպես աշխատել, որ չեն կրճատվել անգամ սոցիալական ծրագրերը.  «Հիշեցնեմ նաև, որ անցած տարիներին իրենք որպես քաղաքական ուժ բավականին գործուն մասնակցություն են ունեցել և լավ կլիներ, որ տղամարդավարի նաև պատասխանատվության այդ մասը վերցնեին իրենց վրա կամ հայտարարեին, որ սխալվել են և մենք համապատասխան գնահատականը հնչեցնեինք»:

Իսկ արտագաղթը,Սահակյանի դիտարկմամբ, նախեւառաջ հենց ԲՀԿ-ին է դուր գալիս, քանի որ չարախնդալու հարմար առիթ է. «Այլապես չորս տարի քաղաքական այդ ընդհանուր թիմի մեջ լինելով հանդերձ այնուհետև մեկ տարի խորհրդարանական ընտրություններից առաջ չէին տանի այն ուղղության վրա, որ սկսեին քննադատել»:

Իր պատվից վեր համարելով ԲՀԿ-ի մասին շարունակել խոսել, ՀՀԿ խմբակցության քարտուղարը սահմանափակեց այսպես. «Այս կամ այն նավահանգստում հանգրվանած այդ մարդիկ են և  չեմ կարծում, որ սա էլ վերջին հանգրվանն է,թող ի վերջո ավազից իրենց գլուխները հանեն նոր խոսեն: Պետք չէ շարունակել չար մարդու հոգեբանությամբ»: Սահակյանը նաեւ խորհուրդ տվեց ԲՀԿ ներկայացուցիչներին` բարոյականություն ունենալ համատեղ կառավարման չորս  տարիների առջև ու գնահատականներում առավել ազնիվ, ադեկվատ լինել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Galust Yenokyan says:

    Հարգելի Քարտուղարը « տնտեսական ճգնաժամի այս փուլում մեր թիմը կարողացել է այնպես աշխատել, որ չեն կրճատվել անգամ սոցիալական ծրագրերը» ասելով կարծում եմ նկատի ունի այն սոցիալական ծրագրերը որ ուղղված են «օգնելու ճգնաժամից տուժած» ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ…

  2. Maxim says:

    Հետաքրքիր է, այս երիտասարդը վերջին նախադասությունը ասելով, ի՞նչ նկատի ունի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930