Քիչ առաջ նախագահականի դիմաց ոստիկանների եւ երիտասարդ ակտիվիստների միջեւ տեղի ունեցավ լուրջ բախում: Ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին հավաքվածների նկատմամբ՝ ձեռքերը ոլորեցին, հրեցին, մարդկանց գետնին գցելով ուղղեցին դեպի Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ:
Հրում էին նաեւ լրագրողներին: Երբ ասացի, որ լրագրող եմ եւ իմ աշխատանքն եմ իրականացնում, ուշադրություն չդարձրին, հրեցին: Քաշքշուկի եւ ընկնելու հետեւանքով արյունոտվել են ձեռքերս, շորերս են քաշքշել: Ոստիկանները գոռում են՝ կապ չունի, ասում ենք գնա, պիտի գնաս:
Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հրեց եւ փողոցում գետնին գցեց ակտիվիստներից մեկին: Նա քիչ էր մնում ընկներ մեքենայի տակ, քանի որ երթեւեկությունը չէին կանգնեցրել: Զարուհի Փոստանջյանը բարկացավ, թե ինչու ակտիվիստին հրեց, Կարեն Մովսիսյանն արդարացավ, թե փրկել է նրան, քանի որ ընկնում էր մեքենայի տակ:
Այս պահին ակտիվիստները Փոստանջյանի հետ սպասում են Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրան միանալու համար: Ոստիկանները շղթայել են Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ես նկատել եմ, որ “Ժառանգության” հանրահավաքներում էլ են լրագրողներին հրում, որ ձեռները չեն արնոտվում, էդ մասին չեն գրո՞ւմ :
Ես նկատել եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին էլ են լրագրողներին հրում, քաշում մի ոկղմ, որ ձեռքերը չեն արնոտվում չպիտի արձագանքեն՞
Տեսնես լրագրող Հ. Ջեբեջյանըն իրավական կարգով կհետապնդի իր բողոքը մեղավորին պատասխանատվության ենթարկել, թե նախորդների՛ Է. Չիլինգարյանի, (Ի. Հովհանիսյանի) եւ մյուսների նման ժամանակի անիմստ վատնում կհամարի դա, եւ կխուսափի ավելորդ քաշքշուկներից:
Օլիգարխային իշխանությունները գնալով ավելի ու ավելի են խուճապի մատնվում:
Հռիփսիմե ջան, զգույշ եղեք: Ձեր խմբագրությունում տղամարդ չկա՞, ինչու՞ են ձեզ ուղարկում այդ թեժ կետերը: