Բողոքի ակցիան վերածվեց քաշքշուկի
Վերջին շրջանում Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի բնակիչներն ակտիվ բողոքի ակցիաներ էին իրականացնում` ընդդեմ համայնքում «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի կողմից ցիանային ֆաբրիկայի կառուցման:
Ըստ տարածված հաղորդագրության, այսօր ևս Մեղրաձոր գյուղում պետք է անցկացվեր հերթական բողոքի ակցիան` նույն գյուղի բնակիչ Գարսևան Խաչատրյանի նախաձեռնությամբ: Սակայն գյուղ հասնելուն պես, թե’ լրագրողները, և թե’ քաղաքից գյուղ ժամանած ակցիայի մասնակիցները, հանդիպեցին լուրջ դիմադրության:
Գյուղի բնակիչների մի մասը հորդորեց անջատել բոլոր տեսախցիկները և հեռանալ գյուղից, ինչպես իրենք էին ասում. «Թողեք գնացեք: Մենք մեր գեղի հարցեր կլուծենք: Ինչ գործ ունիք մեր գեղի հետ»:
Կարդացեք նաև
Բնակիչների մի մասը հակադրվելով մյուսին արդյունքում սկսվեց մեծ աժիոտաժ հենց համագյուղացիների միջև: Կողմերը սկսեցին քաշքշել, բղավել միմյանց վրա, փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ հասցնել:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ