Ազատության հրապարակում ամփոփելով այսօրվա հանրահավաքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց, որ ոչ ոք իրեն չսպառնա ուղղակի կամ անուղղակի: Խոսելով Ժիրայր Սեֆիլյանի առաջարկի մասին, որ թող Րաֆֆի Հովհաննիսյանը այս հարթակից սպառնա մտավորական Վարպետյանին Հայաստան մտնել չթողնողներին՝ նա ասաց. «Այո, պահանջում ենք որ Վարպետյանը եւ մեր հայրենակիցները Հայաստան վերադառնալու իրավունք ունենան»:
Նա հորդորեց Ժիրայր Սեֆիլյանին, որ խումբ ստեղծեն եւ հենց հիմա գնան Զվարթնոց օդանավակայան՝ պահանջելու Վարպետյանի մուտքը. «Որեւէ մեկը հայ ժողովրդի եւ հայրենիքի ճշմարտությունը իրավունք չունի սեփականաշնորհելու՝ ոչ Սարգսյան, ոչ, Հովհաննիսյան, ոչ Սեֆիլյան, սա հայ ժողովրդի ճշմարտությունն է, եւ մենք գնալու ենք մինչեւ վերջ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազատության հրապարակում Անդրիաս Ղուկասյանը Րաֆֆի Հովհաննիսյանից 50 հազար մարդ էր ուզել: Նա պատրաստվում էր ապրիլի 9-ին շրջապատել Սերժ Սարգսյանին այդ մարդկանցով: Րաֆֆի Հովհաննիսյանն Անդրիաս Ղուկասյանի այդ առաջարկին չանդրադարձավ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ