Ազատության հրապարակում կարդացին բանաստեղծություն՝ նվիրված Րաֆֆի Հովհաննիսյանին
Գրող Արտաշես Արամն այսօր Ազատությանն հրապարակում հանրահավաքին կոչ արեց հավաքվածներին, որ չկորցնեն իրենց հույսն ու անկոտրում կամքը: Նա բանաստեղծություն կարդաց՝ նվիրված Րաֆֆի Հովհաննիսյանին, որտեղ «Ժառանգության» առաջնորդը փոխաբերական իմաստով համեմատվում էր Վահագնի հետ:
Ելույթ ունեցավ նաեւ Անահիտ Բախշյանը: Նա անդրադարձավ «Բարեւ հիմնադրամի» նախաձեռնությանը. «Մի կարեւոր բան եմ ուզում հնչեցնել մինչ այդ: Ֆրանսիայում ունենք տաղանդավոր հայրենակից Ալեքսանդր Վարպետյան, որը երեկվանից Զվարթնոց օդանավակայանում է, անհայտ պատճառներով էդ մարդուն թույլ չեն տալիս դուրս գալ: Մենք բարձրաձայնում ենք, որ նա մեր բացառիկ հայրենակիցներից մեկն է, որի տունը Հայաստանն է եւ գալիս է այստեղ՝ իր ծննդյան 70 -ամյակը նշելու: Թույլ չեն տալիս: Ամո՛թ»:
Կարդացեք նաև
Նա հայտարարեց, որ «Բարեւ հիմնադրամին» ով ուզում է գումար ուղարկել, հայերեն եւ անգլերեն կայք կա, որտեղ հաշվեհամարն է, պետք է այդ հաշվեհամարին փոխանցեն. «Ես խնդրում եմ, որ մենք յուրաքանչյուրս մեր լուման ունենանք՝ այդ հիմնադրամի գործունեությունն իր նպատակին ծառայեցնելու համար: Դրա նպատակն է մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարության հաստատում: Դա մեր երեխաների ապագայի հիմնադրամն է: Մասնակցե՛ք խնդրում եմ»:
Արմեն Մարտիրոսյանն էլ տեղեկացրեց, որ ստորագրահավաքին արդեն մոտ 50 հազար ստորագրություն է հավաքվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:
Դե լավ էլի’, Էլ փոխաբերականը որն ա այ մարդ, էս լրիվ իրա մասին ա, հենց ինքն ա որ կա` Վահագնը…, ուղղակի տանը Րաֆֆի են ասում