Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր էջի շնորհիվ մենք հասկացանք, թե ինչ բան է գիրքը». Արձագանքներ ֆեյսբուքյան էջի մասին

Ապրիլ 03,2013 13:08

«Մարդը ստեղծված է այն գրքերից, որոնք կարդացել է». սա ֆեյսբուքյան «Գրքամոլ»  էջի կարգախոսն է: Սակայն սա էջի միակ խորիմաստ միտքը չէ: Ընդամենը մի քանի ամիս գործող «Գրքամոլ»-ը հասցրել է հազարավոր օգտատերերի սիրելի էջը դառնալ: Մարդիկ այնտեղ ծանոթանում են տարբեր գրքերի մեջբերումներին: Բացի մեջբերումներից` տեղադրվում են նաև ժամանակի հայտնի մտածողների մտքերը, նրանց աֆորիզմներն ու ստեղծագործությունները: Ժամանակակից հայ երիտասարդ ստեղծագործողներին եւս էջում ուշադրություն է դարձվում: Իսկ երբ հայտնի հայ կամ արտասահմանյան գրողի ծննդյան կամ մահվան տարելից է լինում, անպայման հիշատակվում է էջում:

«Ո՛չ ինչոր ռուսական էջերից ենք թարգմանում, տեղադրում մեզ մոտ, ո՛չ էլ մյուս հայկական կայքերից ու ֆորումներից: Երբեմն էլ մեզ հետադարձ կապով մեջբերումներ ուղարկում են մեր էջի հետևողները, ցանկանալով և՛ օգնել մեզ, և՛ լրացնել բաց թողածը: Ամեն անգամ կարդալով մեր երիտասարդների ստեղծագործությունները` ուղղակի ապշում ենք, թե ինչքան տաղանդավոր ստեղծագործողներ ունենք մենք, ովքեր, կարող եմ վստահաբար ասել, որ իրենց գրածներով ոչնչով չեն զիջում և ոչ մի արտասահմանյան գրողի ստեղծագործությունից կամ բանաստեղծությունից»,– ասում է «Գրքամոլ»-ի ադմիններից մեկը` Համլետ Մուրադյանը: Համլետից բացի` էջւ եւս երկու ադմին ունի` Հասմիկ Մելիքսեթյան եւ Հռիփսիմե Ռոստոմյան: Երեք ադմիններն էլ գիրք ընթերցում են ամեն օր: Օրինակ` Համլետը հիմա կարդում է Թեոդոր Դրայզերի «Հանճար»-ը:
Էջում «Մեր ստեղծագործությունները» առանձին ալբոմ կա, որտեղ հավաքված են հայ երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Գրառումները ամեն օր են թարմացվում «Գրքամոլ»-ում: Ինչպես ադմիններն ասացին` իրենց ընթերցողին հիասթափեցնել չեն սիրում: Տարբեր օրեր տարբեր քանակությամբ է դա արվում: Օր կա մեկ, օր էլ կա դրանց թիվը մի քանի տասնյակի է հասնում:
Սկզբում, երբ էջը նոր էր բացվել, ադմինները մտավախություն ունեին, թե ամենաշատը մի քանի հազար Like կարող էր էջը ունենալ և այդքան էլ մեծ հետաքրքրություն չի առաջացնի համացանցում, ամենաշատը: Բայց երբ նկատել են հետագայում ավելացող մարդկանց թիվը, հասկացել են` հետաքրքվողների թիվը իրոք մեծ է. «Հիմա տեսեք, արդեն 29.000-ին ենք մոտենում: Ճիշտ է, հնարավոր է որ նրանցից ոչ բոլորն են գրքամոլներ, բայց ասեմ Ձեզ, օրեկան էջին ուղարկվող տասնյակ նամակներից կարելի է ենթադրել, որ հետաքրքրվողները իրոք բավականին շատ են. մարդիկ ամեն հարցով, ինչ իրենց պետք է գրքի համար, մեզ են դիմում. օրինակ` թե որտեղից կարող են գտնել այս գիրքը (շատ դեպքերում մենք ենք ունենում ու անձամբ ենք տալիս նրանց) կամ ինչ գիրք խորհուրդ կտայինք կարդային (երբեմն էլ իրենք մեզ առաջարկում), առաջարկում են գրքի քննարկումներ լինեն, որոնք ընթանում են շատ ակտիվ, էլ չեմ խոսում որ նամակների կեսից ավելին միայն շնորհակալական խոսքեր են: Այսինքն` հասարակությունը իրոք հետաքրքրված է էջով, հետևաբար և գիրք կարդալով: Ու ամենահետաքրքրականն այն է, որ երբեմն էլ ստանում ենք այնպիսի բովանդակությամբ նամակներ, ու հատկապես տղաներից, որ Ձեր էջի շնորհիվ մենք հասկացանք, թե ինչ բան է գիրքը ու հիմա սկսել ենք գիրք կարդալ: Այդ  ժամանակ ես հասկանում, որ իրոք` շատերը արածդ գործը գնահատում եմ ու հետաքրքրությունը գնալով էլ ավելի է մեծանում»:
Էջի անվանվան մեջ եղած «Մոլ»-ը գրքի դեպքում ոչ մի բացասական իմաստ չունի: Ադմինները շատ կուզենային, որ մեր երկրում բոլորն էլ «Գրքամոլներ» լինեին: Ինչպես իրենք ասացին` չկա մի հասարակություն, որտեղ բոլորն էլ գիրք կարդացողներ լինեն: Նույնն էլ մեզ մոտ է. կան և՛ կարդացողներ, և՛ չկարդացողներ: «Այսօր շատ մարդիկ սիրում են խոսել ու «մունաթ» տոնով քննադատել հետևյալը, որ այսօրվա երիտասարդությունը գիրք չի կարդում, մոռացել է,  թե ինչ բան է գիրքը, մեր սերունդը կործանման եզրին է, ինչ պետք է անել, որպեսզի երիատասարդը ձեռքը գիրք վերցնի: Բոլոր էդպես մտածողներին կցանկանայինք, որ հասկանային հետևյալը. եթե երիատասարդը կամ սերունդը տունը նստած իր համար գիրք է կարդում, ո՞րտեղից այդ ասողները պետք է իմանան մեր սերունդը կարդացող է, թե` չէ: Քննադատելը միշտ էլ հեշտ է, ու ընդհանրապես կարծում եմ` գիրք կարդացող մարդը իրեն այդպիսի արտահայտություն թույլ չի տա»,- ասում է Համլետ Մուրադյանը:
«Գրքամոլ» էջը ստեղծողները ոչ մի ֆինանսական շահ չունեն: Նրանց միակ օգուտը իրենց անունն ու համբավն է, ինչպես նաեւ առաքելությունը` նպաստել ու զարգացնել հասարակության մեջ սերը դեպի գիրքը, դեպի գրականությունը, դեպի մեծ գրողներն ու իրենց հետաքրքիր կյանքը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930