Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Արդարացման դատավճռից հետո Մատաղիսի գործով արդարացվածի ծնողի սիրտը վատացավ (Ֆոտոշարք)

Մարտ 26,2013 12:01
PrevPhoto
NextPhoto

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը հրապարակեց սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Գոհար Մելքոնյանի եւ զինվորական դատախազության վերաքննիչ բողոքով որոշումը: Դատարանը անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճիռը, համաձայն որի՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի 2003թ. սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը արդարացվել էին:

Հիշեցնենք, որ Գոհար Մելքոնյանը պահանջել էր նաեւ ոչ միայն բեկանել Շիրակի մարզի դատարանի դատավճիռը, այլ դատապարտել Ռազմիկ Սարգսյանին 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին՝ 8 տարվա ազատազրկման:

Եթե արդարացվածների ծնողները գոհ էին դատական ակտից, ապա Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհար Մելքոնյանը խոստացավ՝ «19 կտոր եմ անելու Ռազմիկին, սպանելու եմ այն ձեւի դաժանաբար, ինչ որդուս հետ են վարվել»: Նա ասաց, որ բողոքարկելու է վճռաբեկ դատարան:

Դուրս գալով վերաքննիչ դատարանի շենքից, Գոհար Մելքոնյանը չէր հանգստանում: Անգամ վեճ ծագեց նրա եւ Ռոմանի հետ սպանված Հովսեփ Մկրտումյանի մոր միջեւ: Վերջինը համոզված է, որ իր տղայի սպանության հետ այդ երեք տղաները կապ չունեն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031