Շաբաթ օրը Ազատության հրապարակում նախատեսված «Էմփիրեյ» ռոք խմբի համերգը չի կայանալու: Այս մասին Aravot.am-ին հայտնեց խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը: Հիշեցնենք, դեռ կեսօրին Ս. Մանուկյանը մեր զրույցում հաստատել էր համերգի մասնակցության մասին:
Նրա խոսքերով, այս որոշումը խմբի բոլոր անդամների միջեւ քիչ առաջ տեղի ունեցած քննարկումից հետո է հաստատվել:
Ս. Մանուկյանի պատմելով՝ խմբի անդամները համերգին մասնակցելու նպատակահարմարության հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել, դրա համար որոշել են ընդհանրապես չմասնակցել: Նա նշեց, որ բացի ստեղծագործական տարաձայնություններից՝ խմբի մասնակցության հարցում առաջացել են տեխնիկական խնդիրներ եւս, ինչը դարձել է համերգից հրաժարվելու պատճառներից մեկը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
Վախեցաք, տղերք ???
երևի…հնարավոր է…
Գոնե առավոտվա հարցազրույցը չլիներ:Վախն էլ է մարդկային,բնական զգացմունք:Բայց ամեն բնական չի,որ բարոյական է:
Անկեղծ երգեք,տղաներ:
Հասկանալի է… Վախ
Արվեստագետի քաջությունը ամեն արվեստագետի բանը չի….
Արվեստագետները,մշակույթի գործիչները պետք է այս շարժման կողքին լինեն,իրենց հեղինակւթյամբ փորձեն ազդել լայնազանգված մասսաների մտածողության և իշխանական <> հնարավոր քայլերի վրա,սակայն…Ափսոսում եմ…Աշխարհի ամենաազատ,անկախյալ մարդիկ ռոքերներն են…