Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.Սարգսյանը սոցիալական խնդիրների մասին՝ «Հուլիսից աշխատավարձի շոշափելի բարձրացում կլինի»

Մարտ 19,2013 00:54

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ այսօր Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ երկրում առկա սոցիալական խնդիրներին. «Ես երբեք ակնկալիք չունեմ, որ Հայաստանում դժգոհ մարդկանց քանակը պակասի, ես համարում եմ, որ դեռեւս շատ շատ տեւական ժամանակահատվածում դժգոհողների թիվը գնալով ավելանալու է, պետական պաշտոնյաների աշխատանքից չբավարարվածների թիվն ավելանալու է, պրոբլեմների լուծման նկատմամբ ակնկալիքները մեծանալու են: Ես չեմ ասում, որ մի երկու հարյուր տարի է պետք, որպեսզի հասնենք ժողովրդավարությանը: Բայց մի հատ նայեք՝ Ֆրանսիայի պես երկրում Սարկոզիի պես մարդուն 27% ձայն են տվել, էդ ի՞նչ ա նշանակում, որ գոնե քվեարկողների 72%-ը դժգոհ է եղել: Այսինքն, իշխանավորը, հանրապետության նախագահը չպետք է ակնկալի, որ դժգոհների քանակը պակասելու է: Այո, իհարկե, մեր թիվ մեկ խնդիրը տնտեսության զարգացումն ու աղքատության կրճատումն է: Բայց վիճակը լավանալուն զուգահեռ՝ ավելանում է պահանջը:

Որեւէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետեւ դա էլ եմ կաշառքի մի ձեւ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն եւ աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Ունենք ծրագրեր՝ միջին աշխատավարձի չափը բարձրացնելու: Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը: Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեեւ աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Մենք կարողացել ենք ամբողջովին հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները»:

Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Ականջներս վկայում են-նախագահ ունենք, աշխարհը չունի…իսկ ուղեղս չգիտեմ ինչու կռիվ ա տալիս նրանց հետ, հիմա չգիտեմ ինչ անեմ, ականջներս կտրեմ, թե ուղեղս անջատեմ:

  2. Փիրուզ says:

    Պարոն Գրիգոր Ձեր ուղեղը մի անջատեք, ուղեղով մարդիկ սակավություն են այսօրվա Հայաստանում, գերակշռում են ստամոքսով մտածողները: 2013 բյուջեով 2500 դրամով աշխատավարձը բարձրացրած ղեկավարությունը հուլիսին զգալի բարձրացում խոստանալով, երևի նկատի ունի 2550 դրամը:) Չգիտեմ, թե ինչու շախմատի նման գերիմաստուն խաղ խաղացող մարդը ամեն անգամ նման տակտիկական սխալներ է անում: Ամեն անգամ բարեփոխում է “խոստանում” երբ դանակը մոտենում է ոսկորին, այս անգամ երևի իր ոսկորին:Հիշենք կառավարության իբր քննադատության բեմականացումը, Մաշտոցի այգու “պատմական այցը” Մի հատ Լևոն Արոնյանին խնդրենք նախագահի հետ շախմատ խաղալ `ստուգելու, թե այդ ինչ աստիճանի գիտի շախմատ խաղալ ??? Եթե այն նույն, ինչ շատ դպրոցների շախմատի ուսուցիչներ, ուրեմն …

  3. Գոհար Արշակյան says:

    Երկրները չեն կարող ժողովրդավար համարվել, եթե անապահով են նրաց թոշակառուներն ու հաշմանդամները… իսկ նրանց մասին մտքներովն էլ չեն անցկացնում…

  4. Գոհար Արշակյան says:

    Չմոռանանք` աշխատողների ճնշող մեծամասնությունն էլ հանրապետականներն են, այնպես, որ դարձյալ իրենց աչքը լույս..

  5. Ani says:

    Ուղղակի նորից եկել է ժողովրդին կտեր տալու ժամանակը

  6. Narine says:

    Ժողովուրդ , ես հանապետական չեմ, բայց ընտրել եմ գործող նախագահին:Ես իրեն գերադասում եմ գրանտների փողեր լվացողներից; Պատերազմ անցած մարդը չի կարող դատարկախոս ու ամպագոռգոռ լինել: Երանի թե կարողանար պատերազմի դաշտում իրեն արժանապատիվ դրսևորած նախագահը, անկուշտ հարազատների և շրջապատի սոված ու դատարկախոս ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆՈՂՆԵՐԻՆ էլ հասկացնել, որ ոչ ոք աշխարհից չորս կտոր փայտից ավելին չի տանելու, որ իրենց տխուր մանկությունը մոռանան, ու մարդ դառնան:

    Իսկ կկարողանա դա անել իր այս թիմով ցույց կտա ժամանակը, որին կասկածում եմ , ես հավատում եմ Ս. Սարգսյան անձին, բայց ոչ թիմին , մասնավորապես ճառասող վարչապետին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031