Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. «Մութալիբովը մի մեծ նվեր է արել մեր ԱԳՆ-ին»

Մարտ 18,2013 19:01

«Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանն այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մեկնաբանեց 90–ականների սկզբներին ղարաբաղյան իրադարձությունների վերաբերյալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությունները:

«Ադրբեջանցիներն անընդհատ պահանջում են, որ մենք զգոն լինենք իրենց նկատմամբ: Այազ Մութալիբովը այն վերջին ադրբեջանական ղեկավարներից է, որ ուներ ավելի տոլերանտ, ինտիլիգենտ իմիջ: Եվ քսան տարի հետո հանկարծ նա ներկայացնում է այն, ինչ մենք արդեն գիտեինք, բայց այդպիսի անկեղծություն դժվար էր պատկերացնել»,- ասաց Արամ Սարգսյանը:

Հարցազրույցի ժամանակ Այազ Մութալիբովը բացահայտ ասում է, որ «Колцо» օպերացիան ինքն է պարտադրել Գորբաչովին, որ իրագործվի: Այդպիսով պատասխանատվությունը վերցնելով իր վրա:

«Այազ Մութալիբովին չէր հետաքրքրում ընդհանրապես՝ հայերը կմիանա՞ն Ղարաբաղում, թե՞ չէ: Նրանք ուզում էին տարածքը վերցնել և դարձնել սեփական հողատարածք: Նրանք որևիցե մարդկային զգացում չեն ունեցել հայերի նկատմամբ»,- շարունակեց Սարգսյանը:

Սարգսյանը նաև հիշեց, որ 1991թ-ին երբ սկսվեց «Колцо» օպերացիան՝ Շահումյանի պատվիրակությունն է այցելել նրան` Վլադիմիր Աղաջանյանի, Գուրգեն Մելիքյանի, ԴԵրենիկ Պետրոսյանի գլխավորությամբ խնդրելով իրենց աջակցել:

«Ես մեկնեցի Մոսկվա և հանդիպում ունեի Գարբաչովի հետ: Ինձ մոտեցավ Մութալիբովը և ասաց, որ չմտնեմ Գորբաչովի մոտ, փոխարենը ինքը կկասեցնի հայերի դեպորտացիան»:

Սարգսյանն ասաց, որ դեպորտացիան կասեցվել է միայն այն պատճառով, որ Կրյուչկովին առաջարկել է կասեցնել այն այլապես ինքը կդիմի միջազգային լրագրողների. «Մութալիբովը մի մեծ նվեր է արել մեր արտաքին գործերի նախարարությանը իր հայտարարությամբ՝ ասելով, որ Խոջալուի դեպքերը իր դեմ կազմակերպված գործողություններ են:

Մութալիբովը հստակ չի պատասխանել այն հարցին, թե հայերն են կազմակերպել Խոջալուի ջարդերը, այդպիսով հաստատելով, որ ադրբեջանցիներն են դա կազմակերպել նրան վարկաբեկելու և իշխանությունից հեռացնելու համար»:

Սարգսյանը զարմացած էր, որ կառավարությունը ոչ մի գործողություն չի ձեռնարկում այդ հայտարարության վերաբերյալ:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anahit says:

    որ կառավարուտըան մասին է խոսքը?՜

  2. Օնիկ says:

    Ախպոր պես, դու քաղաքական մեջ մի մտնի, որովհետեվ դու չղչիկ ես, քանի կար, ոգեշունչ կոմունիստ էիր, հետո կապված իրադարցություների հետ կաշիտ փոխեցիր, հետո ախր երպեվիցե չես կարողացել որեվե մի խելացի առաջարկություն ներկայացնել, հերիք է էլի: Գոնե մե անգամմ ենպիսի բան ասա որ իմաստը հասկանամ: ՀԵՌԱՑԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՔԵԶ հԱՄԱՐ ԱՐԴԵՆ ԳՆԱՑՔԸ ԳՆԱՑԵԼ Է :Կներեք անկեղծ խրատների համար:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031