Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե նա հացադուլի նստեր Սահմանադրական դատարանի վճռից հետո»,-ՀՀԿ պատգամավորը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին

Մարտ 12,2013 13:21

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Ռուզան Մուրադյանը անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանին, ասաց, որ նրա ոչ մի կոնկրետ բողոք փաստացի չէ. «Ընտրությունների գործընթացից հետո բոլորս էլ սպասում էինք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է շնորհավորի ընտրված նախագահին, որին այսօր ամբողջ աշխարհն է շնորհավորել: Այսօր ուժեղ իշխանությանը ուժեղ ընդդիմություն է պետք եւ Սերժ Սարգսյանը գնաց այդ քայլին, Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրեց իր մոտ»:

Մուրադյանն անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ասաց, թե յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում պայքարի իր ձեւը. «Միգուցե նա հացադուլի նստեր Սահմանադրական դատարանի վճռից հետո»,- նշեց տիկին Մուրադյանը:

«Միտինգներից հետո նստել հացադուլի`անհասկանալի էր: Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի ընթացքում լավ կմտածի իր քայլերի մասին»,-ավելացրեց ՀՀԿ պատգամավորը, եւ անդրադարձավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի «միայն իմ դիակի վրայով» արտահայտությանը:

«Ինչ է նշանակում իր կյանքը դնել վտանգի տակ եւ ժողովրդին պահել լարված վիճակում:Մենք ոչ մեկի դիակի վրայով չենք անցնի, եւ դիակներ չեն էլ լինի»:

Տիկին Մուրադյանը հայտնեց, որ չի բացառվում, որ ինքն էլ այցելի պարոն Հովհաննիսյանին, բայց, ըստ նրա, չպետք է նայել, թե ով գնաց նրա մոտ, կամ ով չգնաց…

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031