Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:
Ես արտիստ չեմ: Ինձ չեն հասկանում: Ինձանից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Դե դու քո կերպարը փոխի: Կփոխե՞ս: Մարդը մի օրում, մի գիշերում չի փոխվում: Մարդը կաթիլ-կաթիլ անընդհատ, աննկատ է փոխվում, մեկ էլ տեսար դու` դու չես: Բայց ես չեմ փոխվելու: Չհավատաք:
Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա, ժողովրդին ասելու` այ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ, ես…
-Ո՞վ եք դուք:
Կարդացեք նաև
-Ես Վազգեն Սարգսյանն եմ:
-Լավ, ո՞վ է Վազգեն Սարգսյանը:
-Կգա ժամանակը, այդ մասին ես ձեզանից կհարցնեմ:
Արդար գործի համար շատերն են նահատակվել:
Մեզանում արդար գործի համար վերջին նահատակը Վազգենն է:
Արդար գործի համար Վազգենի սկսած պայքարը խաթարվեց ատելության ¨ ուրացողության մեխանիզմով առաջնորդվողների փոքրագույն ցանկությամբ ու անհանդուրժելի մաղձով: Տականքներն իրենց նպատակին հասան, որ հայ ժողովրդի պատմության մեջ ¨ս մի ս¨ էջ ամրագրվի: Չնայած Վազգենն ի վերուստ զրկված էր մեռնելու իրավունքից: Նրան տրված էր զոհվելու իրավունք: Սպարապետն ինչ իմանար, 20-րդ դարի վերջին տասնամյակը գնահատող ¨ տասնամյակի ձեռքբերումներով հպարտացող Վազգենն ի՞նչ իմանար, որ մեր այս տասնամյակում լինելու է նա¨ հոկտեմբերի 27-ը:
Աշխարհի հզոր կազմակերպությունները, որ որոշում են փոքր ժողովուրդների ճակատագրերը, իրենց նպատակին հասնելու համար հատուկ ֆինանսավորում են փոքր ժողովուրդների ողբերգություններին:
1999թ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, ներսի ¨ դրսի վերլուծաբաններից շատերն էին կարծիք հայտնում, թե տեղի ունեցած ողբերգությունը տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունք է:
Բայց Վազգենը հավատով էր լցված դեպի ապագան, դեպի արժանապատիվ, մաքրակենցաղ ու բարգավաճ ապագան: 21-րդ դարը մերն է լինելու, ¨ այդ հավատը նրան անընդհատ, ամեն քայլափոխի, ամեն մի վիճակում արհամարհելով ներսի ու դրսի դավերը, մղում էր առաջ, մղում հաջորդ քայլին:
Նշանակվելով վարչապետ, Վազգեն Սարգսյանի առաջին անկեղծ խոստովանություններից մեկը եղավ, որ բարձրաձայն արտահայտվեց. «Երկրի վիճակը ծանր է, բայց ոչ անհուսալի»: Անկեղծություն ցուցաբերած վարչապետը միաժամանակ վիճակից դուրս գալու ելք էր որոնում, ակնկալելով ժողովրդի աջակցությունը: «Ժողովրդի իրական վստահությունն ունենալու դեպքում շատ բան կարելի է անել»: (18 մայիսի 1999թ.)
Որպես երկրի վարչապետ նրա առաջին քայլը, անակնկալ քայլը, հուլիսի 17-ին, բոլորի համար անսպասելի, Եր¨անի «քրջի» շուկայում հայտնվելն էր:
Նա գնաց կյանքից հոգնած ու գալիքից հույսը կտրած մարդկանց մոտ ¨ ասաց.
«Վեր կացեք, մարդիկ, դուք մենակ չեք, ես եկել եմ ձեզ օգնելու»: Եվ հուսահատ մարդիկ հիշեցին, որ նա պատերազմի ծանր օրերին մահապարտներին կոչ արած Վազգենն է:
Այսպես Քրիստոսն էր կյանքի կոչում հուսալքվածներին:
Բայց Վազգենը մեսիա չէր:
Մի ծեր կին, որ իր խորհրդային տարիների գրքերն էր վաճառքի հանել հանապազօրյա հացի փող հավաքելու համար, գրկեց վարչապետին ու չէր ուզում բաց թողնել.
-Տղաս, քեզ խնայիր, որ կարողանաս մեզ տեր կանգնել…
Լացակումած աղերսում էր ծեր կինը: Գուցե՞ ծեր կնոջ խոսքերում ժողովրդի իմաստությունն ու ահազանգն էր ամփոփված: Գուցե…
Նա, ով ապրում է իրականությունը խորությամբ զգալու ցավը, նա պատրաստ է զոհվելու ¨ ընթանում է ճակատագրին ընդառաջ:«Քրջի» բազարում Վազգենը տեսավ իրականությունը: Ազգային զարթոնքից առ այսօր երկրի համար պատասխանատու առաջին ու վերջին իշխանավորն էր, որ տեսավ երկրի իրականությունն ու խոստովանեց` «սրտացավության պակասից եմ վախենում»:
Վազգենի շրջապատը չէր հավատում, որ նման քայլերով ընթացող Վազգենը կարող է նահատակ դառնալ: Վազգենի շրջապատը չէր հավատում, որ իրենք չեն հասցնի անգամ պարել Վազգենի հարսանիքին, քանզի ի վերուստ էր այդպես ծրագրված:
Հայոց հարսանիքը չկայացավ:
Ոչ ոք չէր ուզում զգաստանալ ¨ կանխատեսել, որ ֆինանսավորումը հայոց ողբերգության համար է ¨ ոչ թե հարսանիքի:
Վազգենի շրջապատը չէր կարողանում գնահատել Վազգենի ի վերուստ շռայլ մեծությունը, մեծության անսահմանությունը՝ իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են ու չէին հասկանում, որ Վազգենը չէր կարող հարսնացու ունենալ: Քրիստոսը հարսնացու ունեցա՞վ: Բայց Վազգենը Քրիստոս չէր: Պարզապես առաջնորդին առաջնորդ հարսնացու էր պետք:
-Քանի՞ ամուսնական առաջարկ եք մերժել:
-Ոչ մի:
-Կնոջ իդեալ ունե՞ք:
-Ոչ, հենց ձ¨ավորվի՝ կամուսնանամ:
-Իսկ եթե լուրջ, ե՞րբ կամուսնանա Վազգեն Սարգսյանը:
-Այս տարի նման խնդիր եմ դրել իմ առջ¨: Կարմիր թանաքով գրել եմ: Եթե կարմիր թանաքով ինչ որ բան եմ գրում գրքիս մեջ, դա իրականացվող է: Բայց սա մի գրեք թերթում: Բա որ հանկարծ չհասցնեմ: 15 սեպտեմբերի, 1999թ.
Եվ չհասցրեց:
Կարմիր տառերի նշանակությունն ավելի է, քան այլ գույնի տառերի: Վազգենը կարմիրով էր գրել: Կարմիրը ուղղելու համար է: Եր¨ի ուզում էր ուղղել բարձրյալից ստացած ճակատագիրը: Բայց Աստծո որոշումն ավելի արժանահավատ է, քան նրա ընտրյալի ուղղումը: Աստծո վճիռները անբեկանելի են:
Առաջնորդին առաջնորդ քավոր էր պետք: Դեմիրճյանը արդեն քավոր էր. «Վերջ, էս հարցը ես պիտի վերցնեմ իմ ձեռքը` լուծեմ: Պսակենք` վերջացնենք»: 15 սեպտեմբեր, 1999թ.
Սա դուր չեկավ շատերին: «Վազգեն Սարգսյան ¨ Կարեն Դեմիրճյան զույգը աշխարհիս ամենապարադոքսալ քաղաքական եր¨ույթն է: Ըստ էության, կարելի է գտնել որոշակի բացատրություններ, ընդ որում` շատ հետաքրքիր, սակայն գործնականում սա անբացատրելի եր¨ույթ է»:
Այս տողերը քաղված են այդ օրերի մամուլից: Այդ շատերի համար անբացատրելի եր¨ույթն արդեն վերածվում էր քավորության` քրիստոնյայի համար սրբության հավասար մարդկային կապի, փոխհարաբերության: Բայց հարսնացուն չկար: Ու չպիտի լիներ, որովհետ¨ այդպես էր կանխաորոշված Բարձրյալից: Լիներ, որ հետո այրիի կարգավիճակո՞վ ապրեր:
Եվ նա¨ քավորն էլ պիտի նահատակվեր նրա հետ, որ հայոց միասնությունը չկայանար, որ հայոց հարսանիքը փոխարինվեր ողբերգության: Փոքր ժողովուրդներին չեն ֆինանսավորում հարսանիքի համար:
Հայի ուրախության հացը շատ անգամ էր հոգեհաց դառել:
Բա ասու՞մ եք՝ Վազգենը մեսիա չէր:
Վազգենի շրջապատը չէր հավատում, որ Վազգենը կարող է գնդակահարվել: Իսկ Վազգենն ասում էր. «Ես Աստված չեմ, ես զինվոր եմ : Ոչ ոք չէր լսում նրան: Աստվածները չեն գնդակահարվում: Զինվորները նա¨ զոհվելու համար են: Վազգենը տարիներ շարունակ զոհվելու իրավունք էր խնդրում օրենսդիրից: Ոչ ոք չէր հասկանում նրան: Գոնե բոլորիդ փոխարեն զոհվելու սիրտ թողեք:
Ապագայի հանդեպ հավատը նրա միջից բացառապես հանել էր կասկածամտությունը, ¨ նա անգամ չէր անհանգստանում, երբ մտերիմները նախազգուշացնում էին սպասվող դավադրության մասին»: «Ինչ լինելու է, թող լինի միանգամից»: 25.10.1999թ.
Այս էր նրա որոշումը: Ու նա հասկանալով, որ անկասելի է այն, ինչ նախատեսված է ճակատագրով, խոստովանում էր, որ վախենում է շատ բան չհասցնել: Բայց չհասցրե՞ց:
Վազգենը չհասցրեց այն , ինչ իրեն էր վերաբերվում: Եվ բոլոր նրանք, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, կարծում են, թե Վազգեն Սարգսյանը չհասցրեց:
«Եթե ուզեի, կունենայի ավելի շատ հետ¨որդներ, քան կողմնակիցներ: Բայց ուզում եմ ունենալ կողմնակիցներ, որոնք նվիրված լինեն ոչ թե ինձ, այլ այն գործին, որը անում եմ: Ես իմ գործին շատ եմ հավատում: Շատ նրբազգաց եմ: Ու մեջքով զգում եմ կեղծիքը, փոխադարձ անհամակրելի պահերը»:
Վազգենին հասկանալու համար նրան ճանաչելը քիչ էր, նրա հետ շփվելը, նրա հետ աշխատելը քիչ էր: Վազգենին հասկանալու համար նրա ապրած ժամանակաշրջանն ու հասարակական-քաղաքական հարաբերությունները ընկալելը քիչ է: Վազգենին հասկանալու համար անհրաժեշտ է կանխատեսել Բարձրյալի կողմից նրա մեջ մարմնավորված առաքելությունը: Վազգենն անցյալն ապագայի հետ կապող երակն էր, որ անցյալից եկավ ու մեզ ուղեկցեց դեպի ապագա: Նա հազարամյակից-հազարամյակ անցումն ապահովող առաքելություն էր` նոր հազարամյակի լույսը: Եվ նա հասցրեց ապահովել այդ անցումը, դառնալով կամուրջ հազարամյակների միջ¨: Արարչի կողմից շնորհված առաքելությունն ի կատար էր ածված: Վազգենը եկավ, որ հազարամյակը կապի հազարամյակի հետ ¨ հազարամյակի լույսը վառ է:
Իսկ երբ Վազգենը զոհվեց,
«Երբ եղավ գողգոթան, հուսաբեկ առաքյալները ցրվեցին իրենց տները»:
Վազգենը մեսիա էր:
Այս նյութը ընտրված է Հակոբ Հակոբյանի հրատարակությանը պատրաստվող «Ինչու՞ եք ողջին որոնում մեռյալների մեջ» գրքից
Ինչպիսի՜ աբսուրդ… այն պարագայում, որ հենց Վազգենն է այսօրվա իրավիճակի գլխավոր ճարտարապետը՝ անկախ նրանից, որ նա դա ցանկանում էր, թե ոչ:
Էլ չեմ ասում, որ նրան (և որևէ մեկին) Քրիստոսացնելը եթե որպես կատակերգություն չընդունենք, ապա սրբապղծություն է:
Սիրելի հայրենակիցներ, մենք մեր հերոսներին պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին նրանք կան կամ եղել են: Համարժեք գնահատականն ամենաճիշտն է: Բոլոր հերոսներն էլ ունենում են դրական և բացասական ազդեցություններ իրենց հայրենիքների ներկայի ու ապագայի վրա: Իմ կարծիքով որպես լավագույն հայորդի, Վազգենը մեծ ավանդ ունեցավ մեր երկրի պաշտպանության, Արցախի ազատագրության ու բանակաշինության գործում, միաժամանակ՝ 1995-1998 թվականներին իր գործունեությամբ սկսեց դանդաղեցնել երկրի զարգացումը և միայն 1999 թվականի մայիսից «Միասնություն» դաշինք հիմնելով նույնպես հերոս հայորդի Կարեն Դեմիրճյանի հետ, արդեն իսկ կրկին սկսեց նպաստել Հայրենիքի զարգացմանը: Այդ սպասվող զարգացումը ցավալիորեն կարճ տևեց: Ամեն դեպքում փա՛ռք մեր հերոսներին: Դարերի ընթացքում սերունդներն ավելի ճիշտ կգնահատեն նրանց՝ իրենց ժամանակաշրջանի հարթակից նայելով…
Համենայն դեպս Վազգեն Սարգսյանը իրական իշխանություն կունենար,այդ թվում նաև օլիգարխների վրա և երբեք չեր դառնա քրեական օլիգարխների հլու հնազանդ ծառան:Չի կարելի չգնահատել Վազգեն Սարգսյանի հայրենանվեր գործերը…
Բայց մի՞թե այստեղ իր հայրենիքին մատուցած ծառայությունները չգնահատելու կոչ կա:
Խոսքն այն է, որ վերը գրված նյութն աբսուրդ է և Հայաստանի քաղաքական կյանքում անձեռնմխելիներ չպետք է լինեն՝ եթե կամենում ենք ճիշտ հասկանալ իրավիճակը:
Իրավիճակը ճիշտ հասկանալու դեպքում անհնար է աստվածացնել Վ. Սարգսյանին ու սատանայացնել Ս, Սարքսյանին: Նրանք գալիս են նույն ակունքից, Ս. Սարգսյանը Վ, Սարգսյանի տեղակալն էր ու վստահելի անձը, նրանց հետևում կանգնողները նույն ուժերն են: Իսկ գուցե և նրանց համապատասխան դիրքորոշումներն ուղված են նույն ուժերին զսպելուն:
Ի վերջո, այս խնդիրը վեր չհանելը նշանակում է Հայաստանում կեղծիքի տարածման շարունակում:
Իսկ կեղծիքը, ինչ մտայնությամբ էլ այն տարածվի, դրական արդյունքի չի կարող բերել:
Համոզված եմ, որ Հայաստանում բնականոն քաղաքական ընթացք ձեռք բերելու ճանապարհն անցնում է Վազգեն Սարգսյանի ժառանգության ազնիվ վերլուծության միջով: