«Ժառանգության» առաջնորդը գտնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է
Այսօր Սպիտակում Րաֆֆի Հովհաննիսյանն իր որդու՝ Կարինի հետ գերեզմանատուն մտավ եւ հուզված դուրս եկավ, որովհետեւ Ալվարդի գերեզմանն էր այցելել ու չէր կարողացել զսպել անգամ արցունքները: Գերեզմանատան մուտքի մոտ լրագրողները շատ անպատեհ պահի հարց ուղղեցին, թե ինչպես կմեկնաբանի այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որ առայժմ Րաֆֆի Հովհաննիսյանը միայն խոսում է, գործ չի անում:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինքը ճիշտ է ասել ամեն ինչը»: Լրագրողների զարմանքին՝ ո՞րն է ճիշտ ասել, որ դուք գործ չե՞ք անում, նա պատասխանեց. «Ես նոր Ալվարդի գերեզմանից իջա, եւ եթե ձեզնից հասնում է այդ հարցը ինձ տալ, ես պատասխանում եմ Ալվարդի գերեզմանի շուքի ներքո, որ ժողովուրդն է պահանջում: Իսկ խոսքի եւ գործի տարբերությունը դա ինքը թող մտածի: Ես իմ ճանապարհն եմ բռնել ժողովրդի հետ միասին: Ինքը ճիշտ է, որ սա ժողովրդի պահանջն է»:
Կարդացեք նաև
Հռիփսսիմե ՋԵԲԵՋՅԱՆ