Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Սուքիաս Ավետիսյանի հետ վիճաբանել է IPhone –ավոր ջահելների պատճառո՞վ (Տեսանյութ)

Փետրվար 18,2013 20:02

Քիչ առաջ Գյումրիում գտնվող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին երկաթգծի տեխնիկումում տեղակայված` թիվ 34/36 ընտրատեղամասից ոստիկանները Գյումրու բաժին էին տարել ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ վիճաբանելու պատճառով:

«Ժառանգության» Գյումրու պատասխանատու Վահագն Հովակիմյանը մեզ հայտնեց, որ ինքը Ռուբեն Հակոբյանի հետ գնացել է այդ ընտրատեղամաս` ահազանգի հետքերով, իրենց տեղեկացրել են, որ այնտեղ կոպիտ խախտումներ են կատարվում:

Որպես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ` ներս է մտել Ռուբեն Հակոբյանը, Վահագն Հովակիմյանը նրա հետ ներս չի մտել: Այնուհետ վերջինս տեղեկացել է, որ այնտեղից պատգամավորին տարել են ոստիկանություն:

Այժմ պատգամավորը դուրս է եկել ոստիկանությունից: Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ռուբեն Հակոբյանը հանձնաժողովի անդամների հետ վիճաբանել է այն պատճառով, որ IPhone-ով մի քանի դիտորդներ, ցուցակների գլխավերևում կանգնած, հսկել ու տեղեկություններ են հաղորդել քվեարկության եկած մարդկանց մասին: Այսինքն՝ իրենց պատվիրատուներին տեղեկացրել են, որ ցուցակագրված այսինչ այսինչյանը արդեն ներկայացել է ընտրության, այնպես որ, հարկ է նրա անվան դիմաց «պտիկչա» դնել:

Մենք փորձեցինք այս հարցի շուրջ ստանալ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի պարզաբանումները, սակայն նա փոխանցեց, որ այս վայրկյանին մտնում է Երկաթգծի քոլեջի ընտրատեղամաս, խոսելը հարմար չէ , և խորհուրդ տվեց դիմել իրենց մամլո ծառայություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728