Քիչ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
«Հետեւում ենք այս գործընթացներին եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդի առջեւ հավաստիացումներ են եղել, որ բոլոր խախտումներով հետաքննություն կարվի եւ մեղավորները կպատժվեն: Կոչ եմ անում բոլոր ընտրողներին, եթե տեսնում են խախտումներ, ապա դրանց մասին հաղորդեն եւ այնպես անեն, որ պատկան մարմինները, որոնք հրապարակավ խոստացել են, այդ ուղղությամբ քայլեր անեն, այդ քայլերը ձեռնարկեն, որ ազատ եւ արժանահավատ ընտրություններ անցկացվեն »,- հանդիպումից հետո մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը՝ անդրադառնալով արդեն արձանագրված ընտրախախտումներին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ