Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Առատաշենցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Գիտենք, որ Պարույր Հայրիկյանը դավաճան է» (Տեսանյութ)

Փետրվար 14,2013 00:10

IMG_1275IMG_1286IMG_1296Էքստրասենսը թեկնածուից քարոզարշավի ժամանակ տուն է ուզում

Այսօր Արմավիրի մարզում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Առատաշեն գյուղում մոտեցավ բլոտի սեղանի շուրջ հավաքված պապիկների: Նրանցից հետաքրքրվեց, թե ինչի՞ մասին են զրուցում: «Ամեն ինչից էլ, քաղաքականության մասին էլ: Ամեն ինչի մասին էլ գիտենք: Գիտենք, որ Պարույր Հայրիկյանը դավաճան է»,- միանգամից իրենց իմացած տեղեկատվությունն ասացին գյուղացիները: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց ուրիշ՝ ավելի լավ բաներից խոսել: Առատաշենցիներից մեկի՝ Պարույրի խոսքերով՝ «հույսներս դրել ենք քո վրա, տենանք, մի բան անելո՞ւ ես, թե՞ չէ: Ձայներիդ տեր պիտի կանգնես, հա՛»:

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ՝ «Ես ձեր ձայների, դուք՝ իմ ձայնի տեր, համաձա՞յն եք»: Նա գյուղացու՝ Պարույրի հետ ձեռք սեղմեց ու պայմանագիր կապեց. «Այս մեկ ամսում մենք հաղթահարել ենք մեր վախը եւ 5 օր անց պիտի քվե տանք ու պահենք»:

Առատաշենցիները նշում էին, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց գյուղում «կրելու» է:

Թեկնածուն այցելեց նաեւ Արշալույս գյուղի բժշկական ամբուլատորիա, խոսեց բժիշկների հետ, մաղթեց առողջություն, հետաքրքրվեց հիվանդներից:

Էջմիածնի շուկա մտնելուն պես՝ հատկապես պանրավաճառները սկսեցին ծափահարել Րաֆֆի Հովհաննիսյանին: Վաճառականներից մեկը՝ Ռիմա Պետրոսյանը, հեռվից հեռու բղավեց. «Մենք ձեզ պետք ա ընտրենք՝ առանց վախենալու: Ոչ մեկը ինձ չի կարող ճնշել, եթե ես ունեմ նորմալ գաղափար»:

Մեր հարցին՝ գեներալ Մանվելը չի՞ ճնշի, եթե իմանա, որ Էջմիածնում ընտրում են ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, կինը պատասխանեց. «Ոչ մի անգամ: Ես նրան էլ եմ հարգում, նա ինձ երբեք  չի ճնշել: Ազատ ասում է՝ ում ուզում եք ընտրեք: Ես կարող եմ ցանկացածի ընտրել: Դա իմ իրավունքն է»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ մտավ հագուստի շուկա, օգնեց ընտրություն կատարել գնորդներից մեկին՝ շուռումուռ տալով նրա հավանած զգեստը:

Փողոցում մոտենալով սխտոր վաճառող մի կնոջ էլ՝ նախագահի թեկնածուն կնոջ բողոքին, որ «ապրելու ճար չունեմ, դե արի սենց ապրի»՝ հույս տվեց. «Պիտի պայքարենք, ճարը կգտնենք»: Էջմիածինցին չհամաձայնեց. «Էէէ՜, 70 տարի պայքարել եմ, էլ ո՞նց պայքարեմ: Թեկնածուն վստահեցրեց, որ «եթե անգամ ելք չկա, խենթերը գտնում են հնար»:

Էջմիածնում Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցավ նաեւ մի էքստրասենս՝ Լուսիկ Օհանջանյանն ու բողոքեց. «Էքստրասենս եմ, ինձ մինչեւ հմի բանատեղ չեն դրել: Ինձ տանջել են, մնացել եմ փողոցում»: Րաֆֆի Հովհանիսյանը խոստացավ՝ «պիտի փոխենք: Փողոցում ոչ մեկը չպիտի մնա: Մինչեւ ընտրություն  ձեր հարցերին չեմ կարող պատասխանել: «Օրրանը» կարող է օգտակար լինել»:

Էքստրասենսից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ էներգիա ունի նախագահի թեկնածուն: Կինն ասաց, որ ինքը ձեռքը դնում է հիվանդների վրա եւ ախտորոշում, բայց ընդհանուր առմամբ կարող է ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լավ էներգիա ունի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728