Այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ եւ բոցաշունչ դիֆերամբ ձոնեց Սերժ Սարգսյանին:
Թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասաց. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»: Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրեց ադրբեջաներեն:
Նախագահ Սարգսյանն էլ հումոր արեց՝ «Էդ ոնց որ կարոտել ե՞ք, հա, ինչ-որ ժամանակների» ու մինչ այդ մարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, նախագահ Սարգսյանն ասաց. «Պետք չի, պետք չի թարգմանել, երեւի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:
Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս էր նշանակում՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու եւ նախագահի եւ պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ:
Կարդացեք նաև
Նախագահի եւ վարդենիսցու զրույցի այլ մանրամասները՝ քիչ ուշ, տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ