Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր կոմունիստը՝ Հայրիկյանի մասին. «Այդքան անգրագետ պաշտոնյաներ կան, մեկն էլ թող դա լինի»

Փետրվար 12,2013 13:05

«Այդքան անգրագետ պաշտոնյաներ կան, մեկն էլ թող դա լինի, ինչ է պատահել»,- ՀԿԿ գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե ի վերջո Հայրիկյանն ի՞նչ էր ուզում և արդյոք նրա քայլերն ուղղված էին պաշտոն կորզելուն: Գնահատելեվ Պ. Հայրիկյանի քայլերը՝ պարոն Թովմասյանը դրանք ինքնաոչնչացում անվանեց և մանրամասնեց. «Ընդհանրապես սկզբից մինչև վերջ իր վարած քաղաքականությունը, ընտրողներին այդպիսի խոստումներ տալը, հետո ՍԴ չդիմելու հայտարարությունը, մեկ օր հետո հայտարարելը, որ դիմելու է, 24 ժամ հետո ետ վերցնելը, այս խաղերը ունեն մեկ բառ՝ ինքնաոչնչացում: Ես չգիտեմ պաշտոն կկորզի, կամ իրենց ինչ-որ բան խոստացել են, թե ոչ: Բայց որ նախագահը չգիտեմ որ արժանիքների համար որպես բացառիկ քաղաքական գործիչ այցելել է նրան, պաշտոն էլ կխոստանան, ուրիշ բաներ էլ կխոստանան»:

ՀՀ գլխավոր կոմունիստը քարոզարշավը անհավասար պայքար է համարում ու նշում. «Կան թեկնածուներ, որոնց համար տարբեր տեղերից բերում լցնում են, ժողովուրդը ամեն բան հասկացել է արդեն, այնպես որ այս բոլորը շինծու, գեղարվեստական բաներ են: Եթե այդքան համարձակ ու գիտակ են, թող դիմեն հեռուստաբանավեճերի: Ժողովուրդն իմանա՝ ով ով է»:

Քանի որ շատ է խոսվում Ր. Հովհաննիսյանի քարոզարշավի ինքնատիպության մասին, Ռ, Թովմասյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն ինչ կարծիքի է: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Օրիգինալը այն չէ, թե ինչ բառեր ես օգտագործում: Քարոզարշավը պիտի ցույց տա երկրի վիճակը, իսկ դրա համար պիտի գիտակ լինես երկրի ներքին խորխորատներին, այդ համակարգի փտածությանը և դրա ներխուժմանը երկիր: Թեկնածուներից ոչ մեկը իրավունք չունի խոսելու սոցիալական արդարությունից, միայն սոցիալիստական գաղափարը կոմունիստական կուսակցությունը կարող է փրկել երկիրը, ինչպես 1920-ին»:

Այս կապակցությամբ՝ հարցրինք՝ այդ դեպքում ինչո՞ւ իրենց կուսակցությունը չմասնակցեց ՀՀ նախագահական ընտրություններին: Ռ. Թովմասյանը արձագանքեց. «Վերջին 20 տարիներում ՀՀ-ում ոչ մի ընտրություն չի եղել, այդ բառը շինծու կպցրել են: Բոլորն ընթացել են կեղծիքով, ընտրակաշառքով, դրա համար էլ ԱԺ-ն համարում եմ ազգակցական ժողով: Մյուս պատճառը ֆինանսական վետոն է, որ դրել են լուրջ կուսակցությունների վրա: Եթե մի կուսակցություն ապրում է անդամավճարներով, եզակի դեպքերւմ հանգանակություններով, որտեղի՞ց 100 միլիոն գտնի, որ մասնակցի ընտրություններին: Եվ վերջապես տարբեր թեկնածուների համար քարոզարշավի ժամանակ լծվում են թաղային հեղինակություններ, դպրոցի տնօրեններ, աշակերտների ծնողներ, դրա համար էլ Չեբուրաշկայի օրինակն էին բերում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վազգեն Աբրահամյան says:

    Գործող իշխանությունները ինչու՞ չէ նաև միջազգային կապիտալիզմը ամեն ինչ անում են, որպեսզի Կոմունիստական Կուսակցությունը չվերադառնա իշխանության:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728