Լրահոս
Օրվա լրահոսը

Ճիշտ է, որ Րաֆֆին անծանոթի հոգեհանգստին գնացել է: Ճիշտ չէ, որ աչքերը լցրել է

Փետրվար 02,2013 00:32

Նախագահի թեկնածուն պատմում է Գորիսում անծանոթ մարդկանց հարսանիքների ու հոգեհանգստի գնալու պատճառի մասին

 

«Ճի՞շտ է, որ Դուք Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի եք մասնակցել, աչքերը լցրած նստել եք, ցավակցել՝ քարոզարշավի շրջանակներում»,-այսօր Aravot.am-ի այս հարցին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, ճիշտ է, որ գնացել եմ, բայց ճիշտ չէ, որ քարոզարշավի շրջանակներում եմ դա արել: Երբ որ մենք հանդիպում էինք մեր կամավորների հետ հունվարի կեսին, գնում էինք այնտեղ քաղաքներ եւ արձանագրեցինք իրավունքի խախտում, մեզ հետապնդում էին, անվտանգության ծառայությունները լուսանկարում էին մեր կամավորներին: Ես մտա թե՛ ուրախության տուն՝ հավաքույթի, թե՛ տխրության: Սա ի՛մ հայրենիքն է: Եվ ճիշտ է, որ մտել եմ թե՛ հարսանիք, կասեի՝ բազմաթիվ հարսանիքներ, եւ թե՛ մի թաղում՝ տխուր առիթ: Ես պարզապես ասել եմ, որ մենք ներկա ենք միասին, բայց ոչ քարոզչության շրջանակներում: Դա հունվարի կեսին էր՝ մինչեւ քարոզարշավը»:

Նշենք, որ Գորիսում անծանոթ մարդու հոգեհանգստի արարողությանը մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի մասին լրագրողներին պատմել էր նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Anna says:

    Ինչ վատ բան է արել, վշտի մեջ գտնվողին իր ցավակցությունն է հայտնել. Դա է գերադասելի, թե անտարբերությունը

  2. dyadyur says:

    Արամ,հիմա էլ անցել էս նորմալ,մարդկային քայլերը քննադատելուն??? Եթե կարծում էս,որ Ռաֆֆի Հովհաննիսյանին գոտկատեղից ներքև խփելով ,քո օգտին լրացուցիչ ձայներ կավելացնես,ապա շատ ես սխալվում:Ավելի շուտ հակառակ էֆեկտն է ստացվում:Նույնիսկ ձայների համար էլ , պայքարը պիտի լինի ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ:

  3. ի՞նչ է դուրս գալիս, մինչեվ այս քարոզարշավը Հովհաննիսյանը չէր իմանում հարյուրավոր ինքնասպանների մասին ,ծեծկռտուքներից մահացածների մասին ու նրանց տները,նո՞ր է սրտացավ դարձել, …ողբամ քեզ հայ ժողովուրդ, որ քելեխ ուտողդ Ռաֆֆին է….

  4. Նազիկ says:

    Միշտ էլ հիացել եմ Րաֆֆի Հովհաննիսյանով:Տարիներ առաջ,թատրոնում,ներկայացումը չսկսած եկավ,բոլորին ջերմ բարևեց,նստեց:Կողքիս նստած կինը կարծեց,թե մենք բարեկամներ ենք,թեև առաջին անգամ էի տեսնում այդ հրաշալի,ազնիվ,բարեկիրթ մարդուն:Վերջերս,քարոզարշավի շրջանակներում,փողոցում հանդիպեցի այդ հրաշալի մարդուն: Չստացվեց բարևել,ուզում եմ ասել,որ շատ եմ ափսոսում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728