Տասը տարի ծառայելով ՀՀ զինված ուժերում՝ սպայի կոչում ստացած զինծառայողը ցանկություն էր հայտնել վաղաժամկետ լուծել պայմանագիրը և պահեստազոր արձակվելու մասին երեք զեկուցագիր էր ներկայացրել հրամանատարությանը` միաժամանակ հայտնելով, որ պատրաստ է փոխհատուցել ուսման ծախսերը: Սակայն արդեն յոթ ամիս է, ինչ Պաշտպանության նախարարությունից ոչ մի կերպ չեն արձագանքում սպայի պահանջին: Մինչդեռ Կառավարության կողմից հաստատված որոշմամբ կա հստակ պահանջ, համաձայն որի հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած լիազոր մարմինը պարտավոր է ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում ներկայացնել պատասխան։ Պաշտպանության նախարարությունը խախտել է այդ պահանջը:
Մարդու իրավունքների պաշտպանը գրություն էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու օրենքի պահանջի չկատարման պատճառը։ Նախարարությունից ի պատասխան հայտնել էին, որ սպային տրվել է մեկ ամիս ժամանակ պահեստազոր արձավկելու հարցում վերջնական կողմնորոշվելու համար, այն դեպքում, երբ սպան Պաշտպանության նախարարությանը բազմիցս հայտնել էր իր` պահեստազոր արձակվելու հստակ որոշման մասին:
Նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում Պաշտպանը հայտնաբերել է օրենքի պահանջների խախտում և առաջարկել կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձանց։
Կարդացեք նաև
Պաշտպանի աշխատակազմ