Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը չի մեկնաբանում Էդուարդ Շարմազանովին ու Նաիրա Զոհրաբյանին

Նոյեմբեր 08,2012 14:06

ՀՔԴՄ նախագահ, ԱԺ պատգամավոր  Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, կապված խորհրդարանական հանրապետության ստեղծմանն  ու դրա վերաբերյալ Էդուարդ Շարմազանովի պատասխանին,  ասաց. «Չեմ ուզում որեւէ մեկին մեկնաբանել, կասեմ իմ վերաբերմունքը. այստեղ խոսքը խորհրդարանական հանրապետություն, սահմանադրական համակարգ  ստեղծելու մասին է: Համակարգ, որում խորհրդարանը ունի բացառիկ պատասխանատու քաղաքական դերակատարում: Ես երբեւէ չեմ մերժում, որ մեր հանրապետությունը կարող է ընտրել այդ մոդելը, բայց այդ մոդելին անցնելու  համար պետք է մեկ նախապայման՝ դա քաղաքական կուսակցությունների կայացած լինելն է: Բայց քանի դեռ մեր կուսակցությունները հասարակության համար տեսանելի, թափանցիկ, մատչելի  չեն՝ դա վաղաժամ է»:

Հարությունյանը գտնում է, որ կիսանախագահական համակարգը մեր երկրում իրեն արդարացրել է, եւ այն, որ այժմ երկրում կան արատներ, կապված կաշառակերության, իշխանության  չարաշահման եւ այլնի հետ, դրանք պայմանավորված չեն տնտեսական, քաղաքական, այս կամ այն, համակարգի հետ:  «Իշխանությունները փոխվել են, երեկվա իշխանությունը այսօր դարձել է ընդդիմություն  եւ հակառակը, բայց արատները նույնն են մնացել: Ինձ համար տարօրինակն այն է, որ ասում են, թե մենք սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ, սա անչափ  հապճեպ է,  ունի այլ  նպատակներ: Չկայացած քաղաքական կուսակցություններով պետական կառավարման համակարգի ծանրություն վերցնելը վտանգ է հանդիսանում ազգային անվտանգության առումով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930