Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանի հետ հարցազրույցից:
– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ համամասնական ցուցակը։
– Ցուցակում ներկայացվեցին մարդիկ, որոնք որ, մինչեւ անգամ
կասկածում եմ, որ կուսակցության արժեհամակարգը կամ գաղափարախոսությունն ընդունում են, թե չեն ընդունում։
Կարդացեք նաև
– Այսինքն՝ վիրավորա՞նք կա ՀՀԿ շարքերում։
– Գիտեք ոնց, վիրավորանքը նաեւ պայմանավորված է որոշակի պահերով կամ մոտեցումներով։ Կուսակցության նախագահը խնդիրը ներկայացրեց մի քանի պրապորցիայով եւ ասեց՝ իմ մոտեցումն էսպես է եղել։ Առաջին անգամ է եղել էս պրապորցիան, որը ես լսել եմ։ Մինչեւ դա Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի օրոք ես պրապորցիաների խնդիր չեմ լսել։ Ես ընդամենը լսել եմ, որ այսօր անհրաժեշտություն է, որ նրանք պետք է ներգրավվեն կուսակցական ցուցակի մեջ։ Ժամանակները փոխվել են, եւ ես կարծում եմ, որ մենք գնում ենք ժամանակներին ընդառաջ։
– Փաստորեն ժամանակը ՀՀԿ–ականներին փոխեց։ Անցե՞լ են ՀՀԿ–ականների ժամանակները։
– Ես չեմ կարծում, որ կուսակցության կտրվածքով Էդպիսի բան գնա, որովհետեւ էդ ժամանակ իսկապես պայքար ա գնալու, եւ կուսակցությունը, որը ստեղծվել է որոշակի գաղափարների հիմքի վրա, չի կարող էնքան վերափոխվի, որ ուրիշ բան դառնա։ Համենայնդեպս, իմ համար անընդունելի կլինի դա։
– 2007-ին, փաստորեն, անհրաժեշտություն եղավ, ու գործարարներ,
օլիգարխներ մտան կուսակցություն, հիմա Արտաշես Գեղամյանն ու շոու–
բիզնեսի ներկայացուցիչներն են մտնում ՀՀԿ։
– Ուզում եմ միանգամից ասեմ, որ ցավում եմ, որ նրանք մտնում են եւ մտնում են վստահ քայլերով, որովհետեւ հիշում եմ եւ գիտեմ նրանց կենսագրությունները, բավականին լավ գիտեմ եւ իրանց մոտեցումներով,
աշխարհի, պետության եւ մասնավորապես ՀՀԿ-ի վերաբերյալ ունեցած իրենց վերաբերմունքով։ Եթե գալիս են, դա նախագահի որոշումն է։ Եթե ինքը գտել ա, որ իրանք էսօր պիտի գան, դա զուտ իր մենաշնորհն է։ Ինքն է որոշել դա: Ես դրա մեջ մասնակցություն չունեմ։
Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ
«Հրապարակ»