Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրիշ քաղաքում» . Լիլիթ Բլեյանն ունի հեղինակային երգերի ձայնասկավառակ

Նոյեմբեր 23,2011 00:03

«Առաջին անգամ եմ լսում Լիլիթի երգերը և շատ տպավորված եմ: Մինչ այդ մեր շփումը եղել է որպես լրագրող և երգիչ»,-ասում է երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Այսօր` նոյեմբերի 22-ին, «Golden Tulip» հյուրանոցային համալիրում կայացավ Լիլիթ Բլեյանի ձայնասկավառակի շնորհանդեսը:
«Ուրիշ քաղաքում» ձայնասկավառակի նպատակն է ներկայացնել իմ երգերը, որոնք տարիների ընթացքում գրել եմ և սպասել արձագանքին: Նրանք ինձ համար շատ թանկ են»,-«Առավոտ երիտասարդականի» հետ  զրույցում ասում է Լիլիթը: Նա կարծում է, որ այն կծառայի իր նպատակին:
Սկավառակի մեջ ներառված է ինը երգ, ութը` հայերեն, իններորդը` «Սպասվող գնացքներ» երգի իսպաներեն թարգմանված տարբերակն է:
Շնորհանդեսին մասնկացում էին շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, արվեստագետներ և այլ մասնագիտությունների տեր մարդիկ: Եկել էին ծանոթանալու նրա արվեստին: Երգիչ Էրիկը հուսով է, որ Լիլիթը իր տեղը կունենա մեր երգարվեստում, ցանկանում է  նրան  շարունակական գործունեություն:  «Դու պետք է երգես քո գրած երգերը»,-ասում  է Ռուբեն Հախվերդյանը: «Առավոտ երիտասարդականին» էլ  երգիչն  ասում է` «Լիլիթը շատ հմայիչ է»:
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ կարծում է. «Նրա երգերը տարբերվում են մնացածի երգերից նրանով, որ նախ սա պոպուլյար արվեստ չէ, այլ հեղինակային երգի ուղղություն»:

Պատրաստեց` Արամ Արարատյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930