Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ՝ ՄԱՐՏԻ 21-ԻՆ

Մարտ 19,2011 00:00

Հին հայերը Ամանորը տոնում էին գարնանային օրահավասարին՝ մարտի 21-ին: Տարվա սկիզբը հաշվարկվում էր Վահագնի ծննդից, եւ այդ հաշվարկով գալիք մարտի 21-ին սկսվում է 9594 թվականը: Ի դեպ, հետաքրքրական է, որ Սարդարապատի ճակատամարտը եւ Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի են ունեցել Վահագնի ծննդից 9500 թվականին: Տարին բնական պարբերություն է։ Ինչպես ամեն մի պարբերություն, տարին էլ սկսվում է ծնունդով։ Ամեն մի ծնունդ՝ գարուն է։ Տարվա ծնունդն էլ գարուն է։ Տարին սկսվում է հենց գարնան առաջին օրը՝ Արեգի 1-ին։ Երկրային տարուց բացի, գոյություն ունի նաեւ Տիեզերական տարի, որը տեւում է 10000 երկրային տարի։ Տիեզերական տարին էլ սկսվում է Տիեզերական գարնանը եւ ավարտվում է Տիեզերական ձմեռով։ Տիեզերական ձմռանը երկրի վրա պակասում է Տիեզերական հուրը (էներգիան) եւ ցրտաշունչ Վիշապն է տնօրինում երկրային կյանքը։ Ըստ արիների, երկրի ու երկնի աստվածային երկունքից հենց գարնան առաջին օրը՝ Արեգի 1-ին վերածնվելու է Տիեզերական հրի խորհուրդը իր մեջ կրող Վահագնը։ Վահագնը վերածնվելու է Վիշապին սպանելու, նրա պղծությունը երկրի վրայից լվալու Համաշխարհային ջրհեղեղով, իր զորությամբ սնելու երկրային աստվածների՝ արիների ցեղը եւ նորից արարումը հաստատելու երկրի վրա։ Արորդիների ուխտը 1990-ից ի վեր Ամանորն ավանդաբար տոնում է Գառնիի տաճարում: Այս տարի նույնպես Ամանորի ծիսակատարությունը կսկսվի մարտի 21-ի կեսօրին՝ Գառնիում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել