02/09/2010
aravot.amՕրաթերթ
  English    Русский    Հայերեն  
  Գլխավոր    Մեր մասին    Աշխատակազմ    Հետադարձ Կապ  
Գլխավոր
Նորություններ
Քաղաքականություն
Սոցիում
Կրթություն
Մշակույթ
Սպորտ
Աստղագուշակ
Տնտեսություն
Իրավունք
Մարզեր
Միջազգային
Հայդ պարկ
Ժամանց

ԽՄԲԱԳՐԻ ՍՅՈՒՆԱԿ

Պահանջարկ չունեցող ապրանք
 
  Աջափնյակում մի հարեւան ունեինք, որը տաքսու վարորդ էր: Երբ 10-11 տարեկան էի, սիրում էի բակում հետը շախմատ խաղալ եւ զրուցել տարբեր թեմաներով: Նա այսօրվա վարորդներից չէր. այժմ նրանց մեջ կան մարդիկ, որոնք բարձրագույն կրթություն, նույնիսկ գիտական աստիճան ունեն, բայց համակարգի փլուզման հետեւանքով կորցրել են ամեն ինչ եւ ստիպված են «շոֆերություն» անել: Այն իմ հարեւանը «իսկական» տաքսիստ էր՝ դա՛ էր նրա մասնագիտությունը: Եվ ահա այսօր, հիշելով այդ մարդուն, ես զարմանում եմ, թե որքան կարդացած էր նա եւ որքան ճիշտ դատողություններ էր անում գրքերի մասին: Առանց որեւէ չափազանցության կարող եմ պնդել, որ այդ տաքսիստի մտավոր եւ մշակութային մակարդակը զգալիորեն ավելի բարձր էր, քան այսօրվա ԱԺ պատգամավորների մեծ մասինը:
Երբ կրթության պատասխանատուները՝ սկսած հասարակ դասվարից, վերջացրած նախարարով, անկեղծորեն կամ կեղծավոր ձեւով մտահոգվում են իրենց ոլորտը բարելավելու խնդիրներով, ես մտովի միշտ անում եմ այդ համեմատությունը եւ համոզվում, որ մեր կրթական համակարգի ճգնաժամի պատճառը հենց այստեղ է թաքնված: 40 տարի առաջ բնակչության բոլոր խավերի համար հարգի էին գրավոր խոսքը, կրթությունը, գիտելիքը: Այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության համար «հայկական երազանքի» մարմնավորում է հաստ վիզը եւ «ախրանայի» առկայությունը: Եթե դու չունես, ասենք, «Ֆոլքսվագեն տուարեգ» եւ երթեւեկում ես «Նիվայով», ուրեմն, անկախ քո մասնագիտական եւ մարդկային որակներից, ձախողված մարդ ես եւ չես ընդունվելու «բարձր դասի» քո գործընկերների կողմից: Իհարկե, 40 տարի առաջ էլ ոստիկաններն ու դատախազները ավազակ էին եւ կաշառակեր, բայց ոչ միայն նրանք, այլեւ ամենավերջին «ցեխավիկը», որը 25 ռուբլիանոցով խորովածի կրակն էր վառում, ներքին ակնածանք ուներ գիտնականի, մտավորականի հանդեպ եւ ձգտում էր, որ իր զավակները գնան հենց այդ, ոչ թե «ընդհատակյա միլիոնատիրոջ» ճանապարհով: Իսկ այսօր, հակառակ պաշտոնական հռետորությանը, գիտելիքն արհամարհված է, անիմաստ ու անպետք: Քանի չի փոխվել այդ իրավիճակը, ոչ մի «բոլոնյան սկզբունք», ոչ մի մագիստրատուրա կամ «ավագ դպրոց» մեր կրթությունը չեն փրկի:
Այսօր ՀՀ-ում պահանջարկ ունեցող գիտելիքներից կարելի է թվարկել թերեւս օտար լեզուների եւ համակարգչային տեխնիկայի իմացությունը: Այդ մասնագետների մի փոքր մասի բախտը բերում է, եւ նրանք աշխատանքի են ընդունվում դեսպանատներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ կամ (որը գրեթե նույնն է) «գրանտակեր» հ/կ-ներ, որտեղ «սպիտակ» աշխատավարձով ապահովվում է բարեկեցության որոշակի մակարդակ: Բայց դա շատ փոքր խավ է, ընդ որում, մեր իրականությունից բավականին կտրված: Մնացած բնագավառներում «արդար քրտինքով» հնարավոր չէ բարեկեցություն ապահովել: Իսկ եթե հարստանալու համար պետք է խաբել, «քցել» եւ «քծնել» իշխանավորներին, ապա ինչի՞ համար են պետք գիտելիքները, ուսումը, կրթությունը:
Այսօրվա փուչիկները, ժապավենները, պաստառները, պաշտոնյաների եւ դպրոցների տնօրենների ճառերը այս իրավիճակը չեն փոխի: Գիտելիքների օրը Հայաստանի համար առայժմ արդիական չէ: Կարելի է նշել անգրագետ հաստավիզների օր: Վկան՝ Չեխովի եւ Պուշկինի անվան դպրոցների մոտ երեք շարքով կանգնած «ջիպերը»:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
ՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ (տեսահոլովակը՝ Գագիկ Շամշյանի)
Օրվա Լուր
ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԳՑՎԵԼ ԴԱՎԻԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ
 

Երեկ, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջում ինքնասպանության փորձ է կատարել մի երիտասարդ տղամարդ: Նշված տարածքում իրենց ծառայությունն իրականացնող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցները կարողացել են կանխել ինքնասպանությունը եւ երիտասարդին տեղափոխել Երեւան քաղաքի վարչություն, իսկ այնուհետեւ՝ ոստիկանության Մաշտոցի բաժին: Քաղաքացիները, հետաքրքրությունից դրդված, իրենց ավտոմեքենաները կանգնեցնում էին կամրջի վրա՝ առաջացնելով խցանումներ (տե՛ս լուսանկարը): «Առավոտի» տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարող երիտասարդը ՌԴ Իրկուտսկ քաղաքի բնակիչ, ազգությամբ ուկրաինացի 27-ամյա Դմիտրի Յացինինն էր։ Վերջինս տեղափոխվել է Ավանի նարկոլոգիական դիսպանսեր, քանի որ եղել է ոչ սթափ վիճակում։

 
 
Քաղաքականություն
2 ԵԼՈՒՅԹ ԵՎ ԵՐԳԵՐ, ՊԱՐԵՐ
 

Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ  Արմեն Ռուստամյանի՝ այսպես է անցնելու իրենց վաղվա հավաքը

- Մերժելով ընդդիմության հանրահավաքների իրազեկումները՝ Երեւանի քաղաքապետարանը այլընտրանքային վայր էր առաջարկում «Դինամո» մարզադաշտին հարակից տարածքը: Իսկ ՀՅԴ-ն ինքնակա՞մ է սեպտեմբերի 2-ին «Դինամո» մարզասրահում կազմակերպում հանդիպում-տոնախմբություն՝ նվիրված Արցախի անկախության օրվան:
- Մենք նախ դիմել էինք Ազատության հրապարակում այդ միջոցառումն անցկացնելու համար: Եթե այնտեղ լիներ՝ կարող էինք ավելի լավ անցկացնել: Դա մերժեցին եւ առաջարկեցին Շահումյանի հրապարակը: Բայց այդ բաց տարածքը հարմար չէր տեխնիկական այն միջոցների կիրառման առումով, որոնք ուզում ենք օգտագործել այս ընթացքում: Միջոցառմանը ...

 
 
Քաղաքականություն
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ
 

Պնդում է 1995 եւ 1997 թվականներին հայ-ռուսական փոքր ու մեծ պայմանագրերին ՀՀ խորհրդարանում դեմ քվեարկած նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը:

Ավելի քան տասն օր առաջ ՀՀ եւ ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը ստորագրեցին Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ 1995 թվականի մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու՝ ռազմակայանի տեղակայման ժամկետը 25-ի փոխարեն 49 տարով երկարաձգելու վերաբերյալ թիվ 5 արձանագրությունը: Սպասվում է, որ ՀՀ խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում փաստաթուղթը առաջիկա նիստերի օրակարգ կմտնի եւ առանց լուրջ դիմադրության կվավերացվի: Այդուհանդերձ, խնդիրը շարունակում է մնալ քաղաքական ուժերի եւ լրատվամիջոցների քննարկման օրակարգում: Հիշեցնենք, ...

 
 
Քաղաքականություն
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը լավ չի աշխատում»
 

«Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհուն»  ուղղված նամակում հայտնում է գլխավոր մարքսիստը

Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն օրերս նամակով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Պարոն Հակոբյանն այդ նամակով «Ամերիկյան դիվանագիտության ճաճանչափայլ տիրուհի (լուչեզառնայա պրիմադոննա)» տիկին Քլինթոնին իրազեկում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատանքի մասին: «Առավոտի» հետ զրույցում պարոն Հակոբյանը պնդեց, որ իր ձեռքի տակ կան քաղաքացիների բողոքներ, եւ որ հարկ եղած դեպքում պատրաստ է դրանք տրամադրել պատկան մարմիններին:
Իսկ տիկին Քլինթոնին ուղղված նամակում Դավիթ Հակոբյանը մասնավորաբար գրում է. «Ես՝ ջերմ երկրպագուն Ձեր, որ 2000 թվականից թմբկահարում եւ կանխագուշակում էի Ձեր շռնդալից մուտքը ...

 
 
Քաղաքականություն
ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺՎԵՑ
 
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, լսեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ նրա պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի վերաքննիչ բողոքը: Դատական նիստին ներկա էր Մհեր Ենոքյանը. նա եւ նրա խուցընկեր Սողոմոն Քոչարյանը անցյալ տարվա նոյեմբերին ՔԿՀ-ից փախչելու համար դատապարտվել էին 7,5 տարվա ազատազրկման: Հենց այս դատավճիռն էլ Ենոքյանը բողոքարկում էր: Քոչարյանը չհավատալով վերաքննիչին՝ ընդհանրապես բողոք չէր էլ բերել: Երեկ դատարանը մերժեց Ենոքյանի եւ նրա պաշտպանի վերաքննիչ բողոքը:
 
 
Քաղաքականություն
ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՄԲԻ ՓՈՐՁԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է, ԲԱՅՑ...
 
«Առավոտի» տեղեկություններով, երեկ առավոտյան ադրբեջանական դիվերսիոն խումբը փորձել է մտնել Վերին Չայլուի տարածք: Հակառակորդը լուրջ դիմադրության է հանդիպել: Սակայն մեր զինվորներից մեկը՝ Ռուդիկ Թովմասյանը, վիրավորվել է:
 
 
Քաղաքականություն
ՈՒՇՔԻ ՉԳԱԼՈՎ
 
ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ գիտակցության չգալով՝ Կապանի հիվանդանոցում մահացել է գլխի պատռած վերքով հիվանդանոց տարված Գրիգոր Պապյանը: Քաջարանի քաղաքապետարանի զբոսայգում նա 4 օր առաջ վիճաբանության մեջ է մտել ոմն Սահակի հետ, որը նրան հրել է: Գրիգորը ընկել էր՝ գլուխը խփելով բազալտե սալիկին: Սահակը ձերբակալված է:
 
 
Քաղաքականություն
ՄԵՂՎԻ ԽԱՅԹՈՑԸ՝ ՎՐԱԵՐԹԻ ՊԱՏՃԱՌ
 
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, 4 օր առաջ, ժ. 12.30-ին, Բագրատունյաց պողոտայի թիվ 5 շենքի մոտ 63-ամյա Սլավիկ Կ.-ին մեղուն խայթել է, ինչի հետեւանքով նա «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 50-ամյա Հայկուշ Շ.-ին: Հայկուշ Շ.-ն տեղափոխվել է «Երեւան», իսկ Սլավիկ Կ.-ն՝ «Մալաթիա» բժշկական կենտրոն: Կատարվում է նախաքննություն:
 
 
Քաղաքականություն
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋՆՋՈՒՄ
 
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համերգ տալու հրավեր է ստացել Թուրքիայից։ Այս մասին, tert,am-ի մատուցմամբ, երաժիշտն ասել է Աթենքի «Ազատ օր» թերթին տված հարցազրույցում։ Նա պատմել է, որ 1998թ. նույնպես հրավիրվել էր Թուրքիա՝ Slayer նվագախմբի հետ համերգային շրջագայության, բայց չի գնացել։ Երգչի խոսքով՝ իր համար դժվար է գնալ մի երկիր, որտեղ որպես արվեստագետ չես կարող ազատորեն իրականությունն ասել։ Այն հարցին, թե ի՞նչ է Ցեղասպանությունը իր համար, երաժիշտն ասել է. «Իրականության ջնջում։ Անարդարության մեծագույն եղելությունն է։ Պատճառը, որ պետք է հաճախ խոսենք նրա մասին, այն է, որ կա միջազգային անտարբերություն դրա ճանաչման ու հատուցման առնչությամբ, ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառույցների կողմից»:
 
 
Քաղաքականություն
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՅԴ ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՉԷՐ
 
Հուլիսի 17-ին Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության համագումարում կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը հայտարարել էր. «Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման ամենաբուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր իր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ն նրան որոշ վայրերում դիմավորում էր ստահակների ամոթալի արարքներով՝ մեր ներկայացուցիչները, հատկապես Բեյրութում ու Նյու Յորքում, դրսեւորեցին իրենց հարգալից վերաբերմունքը եւ սատարեցին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը», եւ հավելել. «Ափսոս, սակայն, որ ռամկավարների նման կեցվածքն ըստ արժանվույն չգնահատվեց մեր իշխանությունների կողմից»: Եզրակացրել էր՝ «Անառակ որդուն են կարեւորություն տալիս»: «Հրապարակի» թղթակցի հարցին, թե ի՞նչ ձեւով պետք է իրենց կեցվածքը գնահատվեր՝ պատասխանել էր. «Գոնե երկու խոսք ասվեր այդ մասին՝ պաշտոնական ամբիոնն ...
 
 
Քաղաքականություն
Բանաձեւը չի ազդի
 

Սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացվելիք հակահայկական բանաձեւի նախագիծը եթե ընդունվի էլ, էական ազդեցություն չի ունենա ինչպես ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման, այնպես էլ համանախագահող երկրների դիրքորոշման վրա։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը. «Պատրանքների մեջ ընկնել պետք չէ: Ադրբեջանին հայտնի է, որ իսլամական կոնֆերանսի անդամ երկրների ձայների շնորհիվ ՄԱԿ-ի ֆորմատում ընդունված որոշումը էական ազդեցություն չի կարող ունենալ Մինսկի խմբի աշխատանքների վրա, որովհետեւ տարիներ շարունակ հետամուտ լինելով խնդրին՝ քայլ առ քայլ մոտեցել են դրա կարգավորմանը: Իսլամական երկրները քվեարկել են այդ որոշման օգտին՝ առաջին հերթին կրոնական համերաշխություն դրսեւորելով»:
Ըստ պարոն Մինասյանի, այս բնագավառում լուրջ անելիքներ ունենք, պետք է ...

 
 
Քաղաքականություն
Ընդդիմությունն իրեն սպառե՞լ է
 

Հայաստանյան ընդդիմությունն իրեն սպառել է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի միանշանակ կարծիք են հայտնել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն եւ Ալեքսանդր Մարկարովը:
«Ընդդիմությունը պետք է վերաիմաստավորի իրեն: Արհեստական դիրքորոշումները, արհեստական հայտարարությունները, ընդդիմություն հանուն ընդդիմանալու, այդ ամենը պետք է մնա անցյալում»,- կարծիք է հայտնել Մարկարովը: Բոզոյանը գործընկերոջ հայտարարությանը հավելել է, թե ընդդիմությունը «վառվել է». «Դասական տարբերակն այսպիսին է. կա իշխանություն, կա ընդդիմություն, որն առաջարկում է իշխանությանն այլընտրանքային քաղաքականություն: Ընդդիմությունը պնդում էր, թե ունի ԼՂ հակամարտության կարգավորման բանալի, կարող է ավելի արագ լուծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: ...

 
 
Քաղաքականություն
Ֆուտբոլային դիվանագիտությունը՝ «խրատ եւ օրինակ»
 
«Հայ-թուրքական արձանագրությունների մեկ տարին առիթ է, որ մենք կրկին հիշենք այն, որ այս գործընթացը չի նպաստելու հայ-թուրքական հարաբերությունների փաստացի բարելավմանը, չի գնա սահմանի բացմանը, եւ մեր տարածաշրջանում լարվածության աստիճանը չի թուլանալու, այլ ճիշտ հակառակը. Թուրքիան կօգտագործի իր հնարավորությունը տարածաշրջան ներխուժելու համար»,- 7or.am-ի փոխանցմամբ՝ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նրա կարծիքով, արձանագրություններն առիթ դարձան, որ Թուրքիան ակտիվորեն մտնի այս դիվանագիտական դաշտ եւ գրեթե բոլոր հարաբերություններում՝ ԵՄ-ի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության հետ, բարձրացնի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման արագացման խնդիրը. «Նույնիսկ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով պարտավորություն էր վերցնում Թուրքիայի հանդեպ, որ ինքը Մինսկի խմբի ...
 
 
Սոցիում
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ԲՈՒՀԵՐ
 

Շիրակի մարզի ամենամեծ բուհը եւս ֆինանսատնտեսական վատ վիճակում է

Երկրաշարժից հետո՝ 22 տարի շարունակ, Շիրակի մարզում քիչ թե շատ կայուն աշխատատեղեր ապահովում են պետական բուհերն ու դպրոցները: Երբեմնի հարուստ արդյունաբերական մարզում չկա որեւէ արդյունաբերական ձեռնարկություն, որը էապես կմեղմացնի գործազրկությունը, եղածներն էլ, օրինակ՝ պատգամավորներ Սամվել Բալասանյանին պատկանող գարեջրի գործարանը կամ Սամվել Ալեքսանյանի նորաստեղծ շաքարի գործարանը, մեղմ ասած, անճար են մարզում աճող գործազրկության ու արտագաղթի դեմ: Այս տարի վիճակն ավելի է վատացել. բուհերում, դիմորդների պակասի պատճառով, աշխատատեղեր են կրճատվում ու դասախոսներ են աշխատանքից հեռացվում: Գյումրու մայր բուհում՝ Մանկավարժական ինստիտուտի ստացիոնար համակարգում 770 ...

 
 
Սոցիում
Խաղալիք ռումբերի վաճառքը չեն կարող արգելել
 

Մինչեւ մի շարք գերատեսչությունների ստուգայցերը չապացուցեն, որ դրանք առանց լիցենզիա են վաճառվում,
պայթելիս թույլատրելի սահմանից ավելի աղմուկ են արձակում եւ իսկապես վնաս են հասցնում մարդկանց:

Մի քանի տարի առաջ Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվարդ Զախարյանի որոշմամբ, մայրաքաղաքում արգելվեց հրագործական ապրանքների դասին պատկանող խաղալիք ռումբերի վաճառքը եւ բոլոր խանութներից դրանք հավաքվեցին, անգամ արգելվեց դրանց ներկրումը: Պատճառը երեւանցիների բազմաթիվ բողոքներն էին. նախ դրանք մեծ աղմուկ էին առաջացնում՝ իրական ռումբի պայթյունի ձայնի նման, որով էլ լեղաճաք էին անում երեւանցիներին եւ հետո այնքան էլ անվտանգ չէին՝ մի քանի երեխա տուժել էր այդ ռումբերի պայթյուններից՝ վնասելով ականջների թմբկաթաղանթները եւ մատները: Բացի այդ, չարաճճի աշակերտները հաճախ էին այս ռումբերը պայթեցնելու միջոցով ...

 
 
Սոցիում
ԿՐԿԻՆ ԾԱՌԵՐ ԵՆ ՀԱՏՎՈՒՄ
 
Օգոստոսի 30-ին Հանքավանի «Տաք ջրերի» մոտ գտնվող անտառում ծառեր են հատվել: Այս մասին ահազանգում է «ԷկոԼուրը»: Նրանց ներկայացմամբ, իրենք Կոտայքի մարզ էին այցելել՝ բնապահպանական մոնիտորինգ իրականացնելու եւ «Տաք ջրերի» մոտ նկատել են մի երիտասարդի, որը ջանասիրաբար ծառեր էր հատում. «Մեզ տեսնելով՝ երիտասարդը հեռացավ: Դրանից հետո, շրջելով անտառում, մենք տեսանք բազմաթիվ կտրված ծառեր, կոճղեր, գետնին ընկած թարմ ճյուղեր: Նկատելի էր, որ տարածքը ոչ մեկի կողմից չէր վերահսկվում»: Բացի այդ, «ԷկոԼուրը» անհանգստություն է հայտնում այն մասին, որ «Անտառային մոնիտորինգի կենտրոնին», որը կոչված է վերահսկելու անօրինական ծառահատումները, չեն կարողանում իրենց հայտնաբերած ծառահատումների մասին հայտնել, քանի որ վերջիններս չունեն «թեժ գիծ», եւ ոչ ոք չգիտի, թե որ հեռախոսահամարով կարելի է հայտնել ...
 
 
Սոցիում
ՉՎԵՐԹՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
 
Երեկ «Արմավիա» ընկերության մամուլի ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ իրենք մի քանի ուղղություններով մինչ այժմ իրականացվող ավիաչվերթներ են դադարեցրել՝ մասնավորապես սեպտեմբերի 5-26-ը նախանշված Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ, ինչպես նաեւ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 30-ը՝ Երեւան-Մոսկվա (Վնուկովո)-Երեւան եւ սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 30-ը՝ Երեւան-Մոսկվա (Շերեմետեւո)-Երեւան ուղղություններով չվերթները: Այս չվերթները չեն իրականացվելու նաեւ ողջ ձմռան ընթացքում:
 
 
Սոցիում
«ՌԱՅՍՈՎԵ՞ՏՆ» Է ԽՑԱՆԵԼ
 
Ազատության պողոտայում երեկ կեսօրից հետո խցանումներն այնքան էին «երկարել», որ վարորդներն արդեն հայհոյում էին այդտեղ աշխատող բանվորներին: Խցանումներից տուժած Աղասի Արշակյանն էլ «Առավոտին» դժգոհեց, որ Հաղթանակի զբոսայգուց մինչեւ Բաբայան խաչմերուկ է հասել մոտ 1 ժամում: Նրա պատմելով՝ այդ լայն փողոցում, ընդամենը 1 մեքենայի ճանապարհ էին թողել. «Ոչ էլ հասկացանք, թե ինչ շինարարություն էր՝ մալուխնե՞ր էին փոխում, թե՞ ջրագծեր: Արդեն այն աստիճան էին վարորդները զայրացել, որ էդ շինարարությունն իրականացնողների նախնիներին ամենավատ ձեւերով հիշեցին: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են անում եւ ո՞վ է նրանց թույլ տվել ցերեկով այսպիսի խցանումներ սարքել, աշխղեկն ասաց՝ ռայսովետն ա թույլ տվել»: Պարոն Արշակյանին ավելի շատ զայրացրել էր այն հանգամանքը, որ խցանման հատվածում, որտեղ գտնվում է «Golden palace» հյուրանոցը՝ ...
 
 
Սոցիում
ԽՈՍՏԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
 
Երեկ Թեղուտի պաշտպանության խումբը բողոքի ակցիա անցկացրեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) դիմաց ու բանկի տնօրինությանը հանձնվեց իրենց դժգոհության մասին նամակ: Նրանցից 3-ին բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությունը՝ ի դեմս տնօրեն Վալերիու Ռազլոգի եւ գլխավոր բանկիր Ալեքսանդր Բաբայանի, ընդունեցին: Այդ հանդիպումը տեւեց մոտ 30 րոպե: EBRD-ի ներկայացուցիչները հավաստիացրին, որ բարձրացված խնդիրը քննարկվելու է գլխավոր գրասենյակի (Լոնդոն) ու նաեւ ՎՏԲ-ի հետ: Նրանք խոստացան արձագանքել եւ պատասխան տալ հնարավորինս սեղմ ժամկետում:
 
 
Կրթություն
«ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻՍ ՀԱՄԱ՛Ր ՉԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ»
 

ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանը՝ իր անցած ուղու եւ գործունեությունը քննադատողների մասին

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) նախագահ Սամվել Հարությունյանը երկար լռելուց հետո որոշեց անդրադառնալ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանի հեղինակությամբ «Առավոտի» օգոստոսի 26-ի համարում լույս տեսած «Բանավեճի եմ հրավիրում» հոդվածին եւ ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ՀՀ գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր նախագահ Հարություն Կարապետյանի՝ «Առավոտում» լույս տեսած հարցազրույցներին: Հիշեցնենք, որ Ա. Գեւորգյանը կարծիք էր հայտնել, թե պետք է օր առաջ ազատվել ԿԳ համակարգի դեկորատիվ գիտնականներից, ...

 
 
Կրթություն
Երկու մեկնաբանություն
 

Ֆրանսիականի ռեկտորը մի բան է ասում, ազատված դասախոսները՝ այլ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 29 դասախոս ազատվել է աշխատանքից: Ըստ ազատված դասախոսների՝ զանգվածային ազատումները հիմնավորված չեն եւ չեն տեղավորվում օրենքի սահմաններում:
Թե ինչո՞ւ եւ ի՞նչ պայմաններով է միանգամից 29 դասախոս ազատվել աշխատանքից, երեկ «Արմենպրես» ակումբում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Ժոել լը Մորզելեկը պարզաբանեց, որ ամեն ինչ օրենքով է: Նրա խոսքով, համալսարանի դասախոսներն աշխատում են պայմանագրային հիմունքով. «Առանձնացրեցինք այն դասախոսների գործերը, որոնց պայմանագրի ժամկետը լրացած էր եւ լուծեցինք դրանք: Այդ պայմանագրերի ժամկետները լրացել էին 2008 թվականի հուլիսին, եւ նախորդ ռեկտորի հրամանով եւս մեկ տարով երկարաձգվել: Իմ պարտականությունն է հարգել եւ հետեւել Աշխատանքային օրենսգրքի պահանջներին, ...

 
 
Կրթություն
Նոր ուստարվան ընդառաջ
 
Այսօր առաջին անգամ դպրոց կհաճախի հանրապետության 37039 առաջին դասարանցի: Ուսումնական նոր տարում աշակերտների առջեւ դռները կբացեն ՀՀ 1404 դպրոցներ՝ 1313 հիմնական, 91 ավագ: Ավագ դպրոցներից 37-ը կգործեն Երեւանում, 11-ը՝ Կոտայքում, 9-ը՝ Շիրակում, 6-ը՝ Արմավիրում, 5-ական՝ Լոռիում եւ Գեղարքունիքում, 4-ական՝ Սյունիքում ու Տավուշում, 3-ական՝ Արարատում, Վայոց ձորում եւ Արագածոտնում: Նոր ուսումնական տարում կգործի 59 մասնավոր դպրոց:
 
 
Կրթություն
Հանրակրթական խնդիրներ
 
Այսօր մեկնարկեց նոր ուսումնական տարին: Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորելով մանկավարժներին՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ասաց. «Կարեւորում եմ ուսուցչի երդման արարողությունը: Գուցե դա քմծիծաղ է առաջացնում, բայց ուզում եմ, որ ամեն ուսուցիչ հիշի, որ աշակերտների եւ ծնողների առաջ երդվելով, ինքն այն բարձր նշաձողն է սահմանում, որին պիտի ձգտի: Իսկ իշխանությունը պարտավոր է ապահովել ուսուցչի բեղուն աշխատանքի համար պայմաններ, այլ ոչ թե այնպիսի վիճակների մեջ դնի, որ նրանք ամեն քայլափոխի երդմնազանց լինեն եւ զզվեն իրենցից»: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հանրակրթական մտահոգությունների մասին՝ վաղվա համարում:

 
 
Մշակույթ
«ՄԻԼԻՈՆ ԳՈՒՅՆԻՑ» ՄԵԿԸ
 

Նկարիչ Արմեն Աթայանը իր հոբելյանի եւ արվեստագետի խնդիրների մասին՝ ընդհանրապես

Այս տարին հոբելյանական է ճանաչված նկարիչ եւ հասարակական գործիչ Արմեն Աթայանի համար. լրանում է նրա ծննդյան 50 եւ ստեղծագործական գործունեության 30-ամյակը: «Առավոտը» հարցեր ուղղեց արվեստագետին՝ ակնկալելով նրա անկեղծ պատասխանները:
- Ձեր համախոհներով 2000թ. հիմնեցիք «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոն», որի նախագահն եք: Ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ մշակույթի ոլորտը շարունակում է մնալ ամենախոցելին:
- Դեռեւս 2003թ. ՀՀ երկրորդ նախագահին առաջարկեցինք 3 կետից բաղկացած փաթեթ. ա) նախագահին կից մշակութային անվտանգության խորհրդի ստեղծում, բ) ստեղծագործական միությունների մասին օրենքի անհրաժեշտություն, գ) հայկական ...

 
 
Մշակույթ
ԵՊՀ ռեկտորը չի հեռանա
 

Նա առայժմ զբաղված է ԵՊՀ խնդիրներով

Այս ուսումնական տարում ԵՊՀ-ն ուսանողների թվի խնդիր չունի: Երեկ ՄԱԱ-ում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին պետական համալսարանը շուրջ 3000 առաջին կուրսեցի կունենա: Ռեկտորը գոհ է այս տարվա դիմորդների ընդհանուր թվից, բայց թվի՝ մասնագիտությունների բաշխման առումով՝ ոչ. «Մասնավորապես բնագիտական թեւ դիմողների խնդիր կա, դիմորդների ճնշող մեծամասնությունը չի գնում մասնագիտանալու այդ ուղղությամբ, որովհետեւ աշխատանքի իմաստով հետագայում չի պատկերացնում իր ապագան: Քիմիան եւ էկոլոգիան բնակչության շրջանում չեն վայելում այն համբավը, որը կա ամբողջ աշխարհում»: Ա. Սիմոնյանը գտնում է, որ ժամանակն է ընդունել բնագիտական եւ ինժեներական կրթության «մասով» համալիր ծրագիր, այլապես ապագայում դժվար կլինի այդ ուղղությունների ...

 
 
Մշակույթ
Մկրտություն եւ մատաղ
 
Օրերս «Հայորդիք» հկ-ի նախաձեռնությամբ Սիսիանի շրջանի Որոտնավանքի վանական համալիրում Դարբաս գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մկրտվեցին Նորավանի զորամասի 9 զինծառայողներ: Վերջում մատաղ մատուցվեց:
 
 
Մշակույթ
Ամենաեկամտաբերները
 
«Ֆորբս» ամսագրի տվյալով, Հոլիվուդի ամենաեկամտաբեր դերասանը Շայա Լեբյոֆն է (աջից): Նրա վրա ծախսված ամեն մի դոլարը բերել է 81 դոլար: Հաջորդը Էնն Հեթուեյն է, երրորդը՝ Դենիել Ռեդկլիֆը: lragir.am-ի մատուցմամբ, տասնյակում նաեւ տեղ են գտել Ռոբերտ Դաունի-կրտսերը, Քեյթ Բլանշետը, Ջենիֆեր Էնիսթոնը, Մերիլ Սթրիփը, Ջոնի Դեպը, Նիքոլաս Քեյջը եւ Սառա Ջեսիկա Փարքերը (ձախից):
 
 
Սպորտ
ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԿԻՐԻԼԱ. «ՁՅՈՒԴՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ»
 
Մոտ մեկուկես ամիս է, ինչ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հատուկ հանձնարարականով Հայաստանում է ռումինացի սենսեյ, սեւ գոտի 5-րդ դան Ալեքսանդրու Կիրիլան: Նա ծանոթանում է մեզ մոտ մարզաձեւի ընդհանուր դրվածքին:
Երեկ հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայում լրագրողների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը «Առավոտի» առաջարկով սկզբում ներկայացրեց ֆեդերացիայի՝ անցնող մրցաշրջանի առաջին կիսամյակում ունեցած ձեռքբերումները: «Այս տարվա առաջին հաջողությունը Եվրոպայի գավաթի առաջնությունում կռեց 1-ին տեղը գրաված Արմեն Նազարյանը, այնուհետեւ Եվրոպայի գավաթի առաջնությունում 2-րդ մրցանակակիր դարձան Գրիգոր Իվանյանը եւ Գոռ Հարությունյանը: Իսկ դրանից ընդամենը մեկ շաբաթ անց նույն մրցման ...
 
 
Սպորտ
Մեր շախմատիստները՝ միջազգային մրցաշարերում
 
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը (լուսանկարում) Սալոնիկում ընթացող «Կալամարիա օփեն» շախմատի միջազգային մրցաշարում յոթ տուրից հետո 5,5 միավորով թուրք Սուաթ Աթալիկի հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մրցաշարը լուսաբանող Cհess-result.com ինտերնետային կայքի տվյալներով՝ Զավենը լրացուցիչ հաշվարկներով առաջինն է:
Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչները՝ Վահե Բաղդասարյանը եւ Աղասի Ինանցը, համապատասխանաբար, 4,5 եւ 3,0 միավորով ընթանում են 17-րդ եւ 38-րդ հորիզոնականներում:
Armchess.am-ի տեղեկացմամբ, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մասնակցում է ՖԻԴԵ-ի նախկին նախագահ Ֆլորենցիո Կամպոմանեսի առաջին հուշամրցաշարին, չորս հնարավորից իր անվան դիմաց գրանցել է երեք միավոր: Հայաստանցի շախմատիստն ընդամենը մեկ միավոր է զիջում ...
 
 
Սպորտ
Խանտի Մանսիյսկը պատրաստ է
 
Յուգրայի մայրաքաղաք Խանտի Մանսիյսկն այսօր արդեն պատրաստ է հյուրընկալել շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Տեղի լրատվամիջոցներն արդեն հրապարակել են մի քանի տեղեկություններ, որոնք առաջին անգամ են հանդիպում այս մրցաշարի անցկացման պատմությունում:
Առաջին անգամ շախմատի համաշխարհային օլիմպիադայի գլխավոր մրցավար է նշանակվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչ՝ սերբ Սավա Ստոյսեւլեւիչը:
Առաջին անգամ օլիմպիադայի մասնակիցներին որակյալ սնունդ ապահովելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հատուկ հրավիրվել են 60 բարձրակարգ խոհարարներ:
Առաջին անգամ օլիմպիադայի հանդիպումները օնլայն մեկնաբանելու է հատուկ այդ նպատակով ստեղծված գերհամակարգիչը:
Առաջին անգամ հաղթող թիմին ըստ արժանվույն մեծարելու նպատակով պատրաստվել է ոչ միայն պատվո պատվանդան, այլեւ ...
 
 
Սպորտ
Մարտիրոսյանը կհանդիպի Ձինձիրուկի հե՞տ
 
Առաջին միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սերգեյ Ձինձիրուկը, ըստ ESPN-ի, չեմպիոնական գոտին հերթական անգամ կարող է պաշտպանել նոյեմբերի 6-ին՝ 2004 թվականի ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի անդամ Վանես Մարտիրոսյանի հետ մենամարտում: Ձինձիրուկի համապրոումոթեր Գերի Շոուն ներկայումս աշխատում է «Showtime» հեռուստաընկերության հետ բանակցություններում այդ մարտը հեռարձակելու պայմանավորվածություն ձեռք բերել: Եթե գործը գլուխ գա, մարտը կկայանա Ռաֆայել Մարկես-Խուան Մանուել Մարկես մենամարտի երեկոյի ժամանակ: Ձինձիրուկ-Մարտիրոսյան մարտի հեռարձակման իրավունքը գնելու նախնական համաձայնություն, ինչպես տեղեկացնում է Sportinfo.am-ը, արդեն տրվել է: Շոուի խոսքերով, հեռուստաընկերության ներկայացուցիչ Քեն Հերշմանը իրենց առաջարկին դեմ չէ: «Հարցը միայն այն է, թե նրանց բյուջեում ...
 
 
Աստղագուշակ
Սեպտեմբերի 1
 
ԽՈՅ (21.03-20.04)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր ձեզ հաճելի անակնկալ է սպասվում:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Դուք լիցքաթափվելու կարիք ունեք: Ընկերների հետ գնացեք զբոսանքի:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր զբաղվեք խոհանոցային գործերով, ձեր պատրաստած համեղ կերակուրները կգոհացնեն ընտանիքի անդամներին:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Մոռացեք բոլոր խնդիրների մասին ու գնացեք քաղաքից դուրս հանգստանալու:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Այսօր շրջապատված կլինեք տխուր մարդկանցով, բայց թույլ չտաք, որ նրանց տրամադրությունն ...
 
 
Տնտեսություն
ՀԿԵ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՄԵԾԱՑԵԼ Է
 

 Ամենամյա խարդախությունների՞ շնորհիվ

Այս տարվա առաջին 7 ամիսներին «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը պետբյուջե է վճարել մոտ 2,5 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարած վճարումների համեմատությամբ աճել է 86,5%-ով: Այսքան հարկ վճարելը, սակայն, տնօրինության սրտով չէ, ընկերությունը փորձում է թոթափել հարկային բեռը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կատարում է ռազմավարական գործունեություն, հենց այդ պատճառով դիմել ենք կառավարությանը՝ հարկային ռեժիմը մի քիչ բարելավելու համար աջակցություն ստանալու խնդրով, մեր ընկերության դիրքորոշումն այն է, որ ընկերության հանդեպ ցուցաբերվի ինդիվիդուալ մոտեցում. առայժմ այս հարցը քննարկվում է: Առաջարկել ենք նաեւ ...

 
 
Տնտեսություն
Էլի՞ վագրային թռիչքներ
 

Ըստ Գագիկ Մինասյանի, մինչեւ տարեվերջ մեր տնտեսությունը կաճի ոչ թե տոկոսներով, այլ անգամներով

Այս տարվա 7 ամիսների հաշվարկով, մեր տնտեսությունը 4% աճ է արձանագրել. սա ավելի քիչ է՝ առաջին 6 ամիսների նկատմամբ: Պատճառը գյուղատնտեսության բնագավառում արձանագրված մեծ անկումն էր: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Ի տարբերություն գյուղատնտեսության՝ արդյունաբերության ոլորտը, ըստ պարոն Մինասյանի, դառնում է մեր տնտեսության լոկոմոտիվը. «Արդյունաբերության ոլորտում բարձր ցուցանիշներ են արձանագրվում, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարվա առաջին 7 ամիսներին 11,4% աճ է եղել: Սա դրական տեղաշարժեր է ապահովում տնտեսության մեջ՝ աշխատատեղեր, հարկերի ավելի բարձր հավաքագրում եւ այլն: Ակնհայտ է, որ ...

 
 
Տնտեսություն
Ո՞վ է սուտ խոսում
 
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը անդրադառնալով «Առավոտի» 28.08.2010թ. «Չգիտեմ որտեղից են հորինում» հրապարակմանը, պարզաբանել է այնտեղ տեղ գտած ՀՀԿ պատգամավոր, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանի որոշ հայտարարություններ: ԱԺ պատգամավորը ձվի շուկայում ստեղծված իրավիճակը, մասնավորապես գների նվազումը պայմանավորել էր ձվի մոտ 40% գերարտադրությամբ: «40% չգիտենք, որովհետեւ պաշտոնական վիճակագրությունն ասում է 30% աճ, սա էլ արդեն լուրջ թիվ է: Հետաքրքիրն այն է, որ ձու արտադրողների ներկայացրած տվյալները նայելով, բոլորի մոտ էլ խոշոր աճ ենք տեսնում, բացառությամբ պարոն Մանուկյանի ղեկավարած ֆաբրիկայի, որտեղ արտադրության 20% անկում է գրանցվել: Այսինքն՝ նա էլ է համոզված, որ գերարտադրություն կա, բայց իր ներկայացրած տվյալները խոսում են արտադրության ...
 
 
Տնտեսություն
Սեպտեմբերն էլ է տաք լինելու
 
Սեպտեմբերի 7-ից հետո սպասվում է ջերմաստիճանի նվազում: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերով, սեպտեմբերն անցումային ամիս է, բնականաբար առաջին կեսը շատ ավելի տաք է լինում, քան երկրորդը. «Սեպտեմբերի առաջին տասնօրյակի միջին ջերմաստիճանը 23 աստիճանի է հասնում, վերջին օրերի ջերմաստիճանը գրանցվում է 18-19 աստիճան: Սեպտեմբերին միջին ամսական նորման 20-21 աստիճան է: Այդ ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, դրական շեղումով՝ 1 աստիճանով բարձր: Տեղումներն էլ կլինեն նորմայի սահմաններում»:
Խոսելով Արարատյան դաշտի ջերմաստիճանի մասին՝ նա ասել է, որ այստեղ էլ օդի ջերմաստիճանը չի գերազանցի 36 աստիճանը, իսկ լեռնային շրջաններում կլինի 30 աստիճան տաքություն, Տավուշում ու Սյունիքում էլ ...
 
 
Իրավունք
ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
 

Գործն իրար վրա են գցում

Սկիզբը՝ նախորդ համարում
Անցած տարվա օգոստոսին իր խախտված իրավունքները պաշտպանելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան կազմակերպություն էր դիմել վանաձորաբնակ Շուշանիկ Սարգսյանը:
Շուշանիկը պատմել էր, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժանմունքի քննիչ Վ. Դոլմազյանն ու ոստիկանության երեք աշխատակիցներն անօրինաբար խուզարկել են իր բնակարանը:
«Խնդիրը ոչ թե խուզարկության օրինականությունը կամ անօրինականությունն է, քանի որ կան փաստեր, որ դա եղել է, այլ այն, որ Լոռու մարզի դատախազությունը որոշում չի կայացրել, այլ կազմակերպության ուղարկած հաղորդմանը պատասխանել է գրությամբ,- ասում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը,- խնդիրը դատախազության անգործությանն է. համաձայն ...

 
 
Իրավունք
Հերքո՞ւմ, թե՞ մեղադրական
 
Երեկ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը, արձագանքելով օգոստոսի 28-ին «Առավոտի» «Խալաֆյանը չէր կարող ինքնասպան լինել» հրապարակմանը, մասնավորապես այն միտքն էր առաջ քաշել, թե «Հոդվածում տեղ են գտել անճշտություններ եւ խեղաթյուրումներ, որոնք կարող են ազդել դատաքննության ընթացքի վրա»: Ոստիկանությունը պահանջում է հերքում:
Մի կողմ թողնենք դատարանի անկախ եւ անաչառ լինելու մասին մեր պատկերացումները, դատաքննության ընթացքի վրա դատական ռեպորտաժների հնարավոր ազդեցության մասին խոսակցությունները, տեսնենք, թե ոստիկանությունը ինչո՞ւ ընթացող դատաքննության փուլում արձագանքեց հրապարակմանը:
Ոստիկանությունը վկայակոչել է ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի այն խոսքը, որը բառացի մեջ է բերել «Առավոտը». «Եկեք ...
 
 
Իրավունք
ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾՈՎ
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչի եւ ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեթոդական եւ տեխնիկական ապահովման բաժնի ավագ փորձագետի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու եւ մաքսանենգության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների բաժնի ավագ տեսուչ, մաքսային ծառայության լեյտենանտ Ա. Գեւորգյանը դրդել է փաստաթուղթ կեղծելուն եւ մաքսանենգություն ...
 
 
Իրավունք
ԿԻՆԸ ԹԱՔՆՎԵԼ Է
 
Մոսկվայի ոստիկանությունը սկսել է Հայաստանի քաղաքացուհու որոնումները: «Ինտերֆաքսի» համաձայն, տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ կինը խոհանոցային դանակով վիրավորել է 4 անձի՝ 42-ամյա մի տղամարդու, 12-ամյա մի աղջկա, Ստավրոպոլի մարզի 32-ամյա մի բնակչուհու եւ նրա 13-ամյա որդուն: Պարզվել է, որ բոլոր վիրավորներն էլ Հայաստանից ժամանածներ են, իսկ վնասվածքները նրանց հասցրել է Հայաստանի 25-ամյա մի քաղաքացուհի, ով թաքնված է:
 
 
Իրավունք
ՈՒՂԵՎՈՐԸ ԽԵՂԴՎԵԼ Է
 
Օգոստոսի 31-ին, ժամը 04.03-ին Մարտունի քաղաքի ոստիկանության բաժնից ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վաղաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Նախնական վարկածի համաձայն, «ՕՊԵԼ Ֆրոնտերա» մակնիշի 04 ՏՕ 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խրվել ճահիճը, ինչի հետեւանքով ուղեւոր Գ. Մնացականյանը խեղդվել է: Ավտոմեքենայի վարորդ Գ. Խլղաթյանը չի վնասվել՝ դուրս է ցատկել ավտոմեքենայից:
 
 
Մարզեր
ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՄԻՍԸ՝ ԵՐՇԻԿԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
 

Իսկ Արագածոտնի մարզպետարանում տեղյակ չեն

Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի յոթ երեխա գտնվում է Թալինի հիվանդանոցում: Նրանց օրգանիզմում բրուցելոզ  է հայտնաբերվել, որը երեխաներին է փոխանցվել նույն այդ հիվանդությամբ վարակված անասնամսից:
«Առավոտի» տեղեկություններով, կենդանիների վարակված միսը նույնիսկ մայրաքաղաք է հասել՝ հանձնվել խանութներին եւ անգամ՝ սուպերմարկետներին:
Թե Իրինդում, թե հարեւան գյուղերում մարդիկ անհանգիստ են. վախենում են՝ հանկարծ վարակված կլինեն:
Կատարվածի մասին Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչությունում տեղյակ չէին: Իրենց սպասարկման տարածքում արձանագրված վարակի տարածման մասին լուրը վարչության պետ  Յուրա Ազատյանը «Առավոտից» տեղեկացավ, որից հետո պատրաստակամություն հայտնեց «ինֆորմացիան ճշտելու դեպքում՝ ...

 
 
Մարզեր
Սյունիքում կփակվի 2 դպրոց
 

Գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թիվը նվազում է

Օգոստոսի 27-ին եւ 28-ին «Առավոտը» անդրադարձել է հերթական ուսումնական տարվան ընդառաջ ավանդական դարձած օգոստոսյան խորհրդակցություններին եւ ներկայացրել այս կամ այն մարզում առկա հիմնախնդիրները: Օրինակ, որ Գեղարքունիքում աճել է անչափահաս հանցագործների թիվը, Շիրակում անչափահաս հանցագործների աճը ուղեկցվել է աշակերտների քանակի նվազմամբ, Արագածոտնում կան դպրոց չհաճախող երեխաներ եւ այլն:
Անցած ուսումնական տարվա անցուդարձն ու գալիք՝ 2010-2011 ուսումնական տարվա անելիքներն ու խնդիրները քննարկվել են նաեւ Սյունիքում: Մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը՝ խոսելով մարզի կրթական հիմնախնդիրներից, նկատել է, որ տարեցտարի գյուղական դպրոցներում նվազում է դպրոցականների թիվը, իսկ 5-10 աշակերտ ...

 
 
Մարզեր
Հերթական ուխտագնացությունը
 

Խաղաղության ամենալավ պաշտպանը ազատագրված հողում կառուցված տունն է

1993 թվականին՝ արցախյան պատերազմի թեժ տարիներին, Հայաստանի Արմավիրի մարզի Արշալույս գյուղից Նազիկ մայրիկը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի մայրը, հավաքելով պատերազմում զոհված մի քանի տղաների ծնողների, այցելեց Հադրութ: Հենց Հադրութում էին ընկել նրանց հերոս զավակները, հենց Հադրութում էր դեռ շարունակվում պատերազմը: Տարեց կնոջ քայլը նախադեպ հանդիսացավ բոլոր այն հայերի համար, ովքեր հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո ազատագրված տարածքներ այցելելու, տեղի բնակչության հետ շփվելու, նրանց հնարավորինս աջակցելու ցանկություն ունեին:
Այդ այցելությունները նախ ԵԿՄ ծրագրային դրույթի, ապա՝ ավանդույթի վերածեց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Այցերը հետագայում ուխտագնացություն ...

 
 
Մարզեր
ԿՐԿԻՆ ԽԱԽՏՎԵԼ Է
 
Երեկ Գեղի-Կապան ջրագծում կրկին վթար էր տեղի ունեցել, որի հետեւանքով հերթական անգամ խախտվել է Կապան քաղաքի ջրամատակարարման գրաֆիկը: Վերջերս Կապան քաղաքին ջուր սնուցող  այս ջրագիծը հաճախակի է վթարի ենթարկվում ու արդեն որերորդ անգամ բնակչության դժգոհությունն ու զայրույթն առաջացնում: Ի դեպ, նախորդ օրերին էլ էր խնդիրներ առաջացել ջրամատակարարման գրաֆիկում: Ընկերության Հարավային մասնաճյուղի տրամադրած տեղեկատվության համաձայն` գրաֆիկի շեղումն այս անգամ պայմանավորված էր որոշ բաժանորդների կողմից ոռոգման ջրի ապօրինի օգտագործման հետ: Ինչ վերաբերում է երեկվա վթարին, պատասխանատուների հավաստմամբ, աշխատանքներ տարվում են դրա վերացման ուղղությամբ եւ երեկոյան բաժանորդներին նորմալ գրաֆիկով ջուր կմատակարարվի: Այս մասին «Առավոտին» տեղեկացրին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղից եւ խոստացան ...
 
 
Միջազգային
Մինսկում ՌԴ դեսպանատան վրա դյուրավառ հեղուկով շշեր են նետվել
 
Լույս երեքշաբթի գիշերը Բելառուսում անհայտ չարագործները Ռուսաստանի դեսպանատան տարածք դյուրավառ հեղուկով երկու շիշ են նետել. մեկը դիպել է դեսպանատան տարածքում կայանված Mazda3 ծառայողական մեքենային, ու մեքենան այրվել է: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան: Փոխարենը երկու երկրների դիվանագիտական առաքելությունները հանդես են եկել հայտարարություններով:
Նախ, Ռուսաստանի դեսպանությունն է նոտա ներկայացրել Բելառուսի ԱԳՆ-ին՝ տեղի ունեցած միջադեպը որակելով որպես «վրդովեցուցիչ ակտ»: Մինչդեռ Բելառուսի ԱԳՆ-ն տեղի ունեցածը գնահատել է որպես՝ «հանցավոր խուլիգանական արարք»: ՌԴ դեսպանատան պաշտոնական ներկայացուցիչը մատնանշել է ծառայողական մեքենայի հրկիզման, իսկ Բելառուսի ԱԳՆ-ն՝ տուժածների բացակայության եւ հրդեհը մարելու համար բելառուսցի հրշեջների օգնության ...
 
 
Միջազգային
Իրաքն ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերեց
 
Իրաքում Միացյալ Նահանգների ռազմական առաքելության ավարտով երկիրը ինքնիշխանություն եւ անկախություն ձեռք բերեց: Այդ մասին, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, երեքշաբթի օրը իրաքցիներին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին (աջից): «Հիմա մենք ազատ եւ անկախ ենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե երկրի անվտանգության ուժերն ամբողջությամբ կստանձնեն ինչպես Իրաքի ներսից, այնպես էլ դրսից երկրին ուղղված սպառնալիքներին դիմագրավելու առաքելությունը: «Մեր ուժային կառույցներն այլեւս առաջատար դեր կխաղան Իրաքում կարգուկանոնի հաստատման եւ անվտանգության ապահովման գործում»,- հայտարարել է ալ-Մալիկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Իրաքում կմնան 50 հազարից քիչ ավելի ամերիկացի զինծառայողներ, որոնք մինչեւ 2011-ի սկիզբը իրաքյան ուժերին բացառապես ...
 
 
Միջազգային
Քաբուլում իրականացված ահաբեկչության թիրախը պետծառայողներն էին
 
Երեքշաբթի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում զինված գրոհայինների մի խումբ գնդակոծել է պետական ծառայողներ տեղափոխող ավտոբուսը: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Քաբուլ քաղաքն ու Լոգար գավառն իրար կապող ավտոճանապարհին: Հարձակման թիրախ են դարձել երկրի Գերագույն դատարանի աշխատակիցները: Գնդակոծման արդյունքում երկու պետծառայող է սպանվել, եւս վեց հոգի վիրավորվել է: Հարձակումից ժամեր անց որեւէ կազմակերպություն չէր ստանձնել ահաբեկչական ակտի պատասխանատվությունը: Դիտորդները շեշտում են, թե ավելի քան երկու տարի Աֆղանստանի մայրաքաղաքում նման միջադեպեր չէին արձանագրվել:
 
 
Միջազգային
ԲԱԽՎԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԵՎ ՉԻՆԱԿԱՆ ՆԱՎԵՐԸ
 
Երեքշաբթի օրը Չինաստանի Չզենցզյան նահանգի ջրային տարածքում բախվել են Flandre ֆրանսիական լցանավն ու չինական Huanchi-8 չոր բեռներ տեղափոխող նավը: Trend-ի մատուցմամբ, միջադեպից հետո ջրում հայտնված վեց նավաստիներին գտնելու նպատակով որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Միջադեպի արդյունքում ջուրն են ընկել չինական նավի անձնակազմի յոթ անդամներ, որոնցից առայժմ միայն մեկին է հաջողվել փրկել: Վթարի պահին ֆրանսիական լցանավը դատարկ է եղել, ուստի՝ վառելիքի արտահոսքի վտանգ չկա: Աղբյուրի տեղեկություններով, միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
 
 
Միջազգային
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ԿԱՊԿՈՒՄ Է ՊՈՒՏԻՆԻՆ
 
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին յուրացրել է փոքր ավիացիայի օդաչուի մասնագիտությունը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Նախօրեին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ցուցադրվել են կադրեր, որտեղ Վրաստանի առաջնորդն Աջարիայի ղեկավար Լեւան Վարշալոմիձեի ընկերակցությամբ Բաթումի օդանավակայանում նստում է չորստեղանի եւ մեկ շարժիչով ինքնաթիռի ղեկին, օդ է բարձրանում, օդաչուի խցիկից անգլերեն բանակցություններ է վարում ավիակարգավորողի հետ, թռչում է ծովի վրայով եւ վայրէջք կատարում: Արդեն վայրէջքից հետո, օդանավակայանում, լրագրողների հետ զրույցում Սահակաշվիլին հայտարարել է, թե այդպիսի ինքնաթիռով թռչելը շատ հեշտ է. «Դա թիթեռ է, ոչ թե մեծ ինքնաթիռ»:
Որոշ դիտորդներ արդեն հասցրել են հեգնել էքսցենտրիկ Սահակաշվիլիի թռիչքը՝ զուգահեռներ անցկացնելով նրա ու խորհրդային ժամանակների ...
 
 
Միջազգային
ՀՈԼԱՆԴԱՑԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՈՒՂԵՎՈՐԻ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ
 
Ամստերդամի օդանավակայանում հոլանդական ոստիկանությունը ձերբակալել է Չիկագոյից ժամանած երկու տղամարդու: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան իշխանությունները վերջիններիս բեռներում կասկածելի իրեր են հայտնաբերել եւ այդ մասին տեղեկացրել են Հոլանդիայի իշխանություններին:
Ինքնաթիռի երկու ուղեւորներից մեկի պայուսակում հայտնաբերվել է պեպտե բիսմոլ դեղամիջոցին՝ սոսնձվող ժապավենով ամրացված բջջային հեռախոս, եւս երեք հեռախոս ու մի քանի ժամացույց, նաեւ երեք մեծ ու մեկ փոքր դանակ:
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության ներկայացուցիչը, սակայն, փոխանցել է, թե այդ իրերն առանձին-առանձին վերցրած իրենցից սպառնալիք չեն ներկայացնում, եւ որ տղամարդու մոտ պայթուցիկ իրեր չեն հայտնաբերվել:
Այդուհանդերձ, այդ գտածոների մասին ամերիկյան իշխանությունները անհրաժեշտ էին համարել տեղեկացնել հոլանդական ...
 
 
Հայդ պարկ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ՝ ՊԱՏԱՆԴ
 

Քիրվայության եւ ավազակապետության միջեւ

Հայաստանի քաղաքական համակարգին ի սկզբանե բնորոշ է եղել անտագոնիզմը:
Անցած 20 տարիներին իշխանություններն ու ընդդիմությունը շռայլորեն անվանարկել են միմյանց՝ «թալանչի», «դավաճան» բառերը դարձնելով քաղաքական բանավեճի անքակտելի մաս: Բացառությամբ 1991թ. նախագահական եւ 1999թ. խորհրդարանական ընտրությունների՝ մնացած բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են օրվա ընդդիմության կողմից, հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», հետընտրական զարգացումները ունեցել են դրամատիկ, երբեմն՝ ողբերգական վերջաբան: Արդյունքում՝ ունեցել ենք ավելի անվերահսկելի իշխանություններ, քաղկալանավորներ, հուսահատ եւ երկիրը լքող հասարակություն:
Կոնկրետ այսօրվա քաղաքական քարտեզի հիմքը դրվեց 2007թ. վերջին, երբ գործող իշխանության ...

 
 
Հայդ պարկ
Վրաստանից էլ կարելի է սովորել
 

Միայն թե ցանկություն լինի

Օրերս հայկական կայքերն ու մի շարք լրագրեր, սեպտեմբերին ընդառաջ, անդրադարձան վրացական իշխանությունների՝ դպրոցներում ազգային-ազգագրական պարերի ուսուցումը պարտադիր դարձնելու որոշմանը: Մասնավորապես այդ երկրի ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին, ԿԳ նախարարի հետ խորհրդակցելուց հետո, վստահություն էր հայտնել, որ այդ նախաձեռնությունը միայն կնպաստի առողջ սերունդ դաստիարակելու գործին: Սահակաշվիլին նույնիսկ կատակել է՝ էլ ինչ վրացի, որ իր հարսանիքին չկարողանա վրացական ժողովրդական պարեր պարել: Լավ օրից չէ, սակայն, որ վրացական իշխանությունները գնացել են այս քայլին: Բանն այն է, որ Վրաստանում պարային խմբակներն ու արվեստի դպրոցները վարձավճարների պատճառով ոչ բոլոր երեխաների համար են հասանելի: Ուստի դպրոցական ծրագրերում ազգային պարերի ուսուցում առարկան ինչ-որ տեղ նաեւ սոցիալական ...

 
 
Ժամանց
ՀՈԳԵԲԱՆԻ ՄՈՏ, ԲԱՅՑ՝ ԴԻՄԱԿՈՎ
 

Միհրդատ Մադաթյանին շատերը դիմում են skype-ով

«Բժշկության մեջ կան բնագավառներ, որոնք հիվանդի հետ անմիջական շփում չեն պարտադրում»,- «Առավոտի» հետ հեռաբժշկության մասին զրուցելիս նշում է հոգեբան Միհրդատ Մադաթյանն ու հավելում, որ տեսաձայնային շփման միջոցով հնարավոր է որոշակի կարծիք ստեղծել հիվանդի մասին: «Այցելուի համար հեռաբժշկությունը հարմարավետ միջոց է: Նա իրեն անկախ եւ ազատ է զգում եւ ցանկացած պահի կարող է դադարացնել զրույցը հոգեբանի հետ, եթե անհարմարություն զգա»,- բացատրում է Մ. Մադաթյանը:
Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ այցելուն նախընտրում է շփվել հոգեբանի հետ skype-ի միջոցով, Մ. Մադաթյանը պատասխանեց. «Դա կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով: Առաջինը հեռավորությունն է: Իմ ...

 
 
Ժամանց
«Շալվարը» մարզպետի սրտով չէ՞
 
Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանը իր նորամուծություններով չի դադարում զարմացնել շիրակցիներին. եթե մարզպետի պաշտոնը ստանձնելուն պես քրեակատարողական վարչության նախկին պետը հավաքեց գյուղապետերին ու հրահանգեց աշխատանքի ներկայանալ միայն փողկապներով, ապա վերջերս դպրոցների կին ուսուցիչներին հրահանգել է աշակերտների աչքին երեւալ միայն «յուբկաներով»: Իսկ Շիրակի մարզում, ինչպես հայտնի է, տղամարդ ուսուցիչ գրեթե չի մնացել: Բողոքավոր կանանց ասելով, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիզիրյանն անձամբ է շրջելու դպրոցներ՝ ուսուցիչների հագուստը ստուգելու համար: Պարոն Գիզիրյանի հրահանգն այնպիսի մի աղմուկ է բարձրացրել Գյումրիում, որ ուսուցիչները լրագրող տեսնելուն պես հետաքրքրվում են, թե մարզպետը 21-րդ դարում իրավունք ունի՞ արդյոք կին ուսուցիչներին իր ճաշակով հագցնել: Վերջիններս հատկապես դժգոհ են այն փաստից, որ Շիրակի ...
 
 
Ժամանց
Պատրաստ են նոր ուսումնական տարվան
 

Օգոստոսի 31-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Սոցիալական ապահովության վարչության պետը զեկուցեց, որ նոր ուսումնական տարվա կապակցությամբ քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների անապահով ընտանիքների 1-ից 4-րդ դասարան հաճախող 4445 երեխաների բաշխվել են ուսապայուսակներ եւ գրենական պիտույքներ: Բացի այդ, Երեւան քաղաքի նպաստառու ընտանիքների 1474 երեխաների առաջին դասարան հաճախելու կապակցությամբ, որպես պետական սոցիալական աջակցություն, կհատկացվի 25 հազարական դրամ միանվագ նպաստ:
Զեկուցվեց, որ քաղաքապետարանի ենթակայության կրթական բոլոր հաստատությունները պատրաստ են նոր ուսումնական տարվան:
Ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի զեկույցի համաձայն՝ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը ...

 
 
Ժամանց
ԳԻՏԵԼԻՔ՝ ԱՆԿԱԽ ՁԵՎԱՉԱՓԻՑ
 

Սլավոնական համալսարանի գովազդի ֆակուլտետի դասախոս Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ կարեւոր չէ երեխան էլեկտրոնայի՞ն, թե՞ տպագիր «մեթոդով» է հարստացնում իր մտահորիզոնը:

Խորհրդային տարիներին ԽՍՀՄ կենտկոմի առաջին քարտուղար Կ. Չեռնենկոյի օրոք 1984թ. սեպտեմբերի 1-ը հռչակվեց Գիտելիքի օր: Հայաստանում անկախության հռչակումից հետո  էլ շարունակեցին մեխանիկորեն նշել այդ տոնը, չմշակելով օրվան համարժեք արարողակարգեր ու դրան տալով համաժողովրդական բնույթ: Բավարարվեցինք միայն նրանով, որ սեպտեմբերի 1-ին դպրոցներ են այցելում որոշ պետական այրեր:  Ի դեպ, Գիտելիքի օրը գալիս է դարերից. Հռոմի կայսր Կոնստանտին Մեծը 325թ. հրավիրեց առաջին տիեզերական ժողովը, որտեղ որոշվեց Նոր տարին եւ նոր ուսումնականը սկսել  սեպտեմբերի 1-ից:
Մեր օրերում, ցավոք, գիտելիքը ...

 
 
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2010-09-01 19:31
 
 

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ ՈՒ ԲԱԽՇՅԱՆԸ ԴԵՄ ԷԻՆ

«Առավոտի» հետ երեկ զրուցած «նախկին իշխանության» ներկայացուցիչներից մի քանիսը ...

 

2010-09-01 19:31
 
 

ԼՍՈՒՄՆԵՐԸ՝ ԱՌԻԹ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ...

 

2010-09-01 19:31
 
 

ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ

Սեպտեմբերի 1-ից Թուրքիան մեկ ամսով ղեկավարելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս երկիրը 2009 թվականին երկու տարով ...

 

2010-09-01 19:30
 
 

ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԵՐԸ ՇԱՏԱՆՈՒՄ ԵՆ

Երեկ «Ուսանողական այգու» համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ ...

 

2010-09-01 19:30
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԻ ՀԵՆՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ...

 

2010-09-01 19:29
 
 

ՀՀ ԱԳՆ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՐԶԵԼ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի ԱԳՆ-ն պարզում է Մոսկվայում տեղի ունեցած դանակահարությանը ՀՀ քաղաքացուհու ...

 

2010-09-01 19:29
 
 

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

19-րդ տարեդարձ

ԼՂՀ անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ Ստեփանակերտում եւ ...

 


ՄՈԻՏՔ
ՓՆՏՐԵԼ
ԱՐԽԻՎ
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
  1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30  
ԵՂԱՆԱԿ
 Երեվան+32+16 
 Շիրակ+22+6 
 Արարատ+33+15
 
ՏԱՐԱԴՐԱՄ
 USD-- 
 EURO-- 
 RUR-- 
All About Depression
ԳՈՎԱԶԴ

www.aravot.am
(old site)

ՎԵՊ

  ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք առաջին

Գիրք երկրորդ

Գիրք երրորդ

Գիրք  չորրորդ

Գիրք հինգերորդ

Գիրք վեցերորդ

Գիրք յոթերորդ

Գիրք ութերորդ

Քիրք իններորդ

 Քիրք տասներորդ

 Գլուխ առաջին

Գլուխ երկրորդ

Գլուխ երրորդ

Գլուխ չորրորդ

Գլուխ հինգերորդ

Գլուխ վեցերորդ

Գլուխ յոթերորդ

Գլուխ ութերորդ

Գլուխ իններորդ

Գլուխ տասներորդ

Գլուխ տասնմեկերորդ

Գլուխ տասներկուերորդ

Գլուխ տասներեքերորդ

Գլուխ տասնչորսերորդ

Գլուխ տասնհինգերորդ

Գլուխ տասնվեցերորդ

Գլուխ տասնյոթերորդ

Գլուխ տասնութերորդ

Գլուխ տասնիններորդ

Գլուխ քսաներորդ

Գլուխ քսանմեկերորդ

Գլուխ քսաներկուերորդ

Գլուխ քսաներեքերորդ

Գլուխ քսանչորսերորդ

Գլուխ քսանհինգերորդ

Գլուխ քսանվեցերորդ

 Teenage Pregnancy - Teenage Sexuality and Sex Education